Հարաբերությունները լինում են կարմայական, հոգևոր կամ երկվորյակային. ինչպիսի՞ն է ձեզ մոտ

Հարաբերությունները լինում են կարմայական, հոգևոր կամ երկվորյակային. ինչպիսի՞ն է ձեզ մոտ

Իրականությունն այնպիսին է, որ հաճախ չենք հասկանում, թե հարաբերությունների որ տեսակն էր մեր մոտ, քանի դեռ դրանք չեն ավարտվում և դաս չենք քաղում:

Ոչ միայն ցանկանում ենք սիրահարվել, այլև ի սրտե սիրել, որը կյանքում մի անգամ է լինում:  Ինքնազարգացման շնորհիվ նույնպես զարգանում են ռոմանտիկ հարաբերությունների հանդեպ մեր պահանջմունքները: Միայն չի հերիքում հարմարավետ հարաբերությունները, որովհետև միշտ ավելիին ենք ձգտում: Փնտրում ենք սիրո խելահեղ տեսակ, բայց ինչն է իսկապես բաժանում երկվորյակային հարաբերությունները հոգևոր և կարմայական հարաբերություններից:

Ճշմարտությունն այն է, որ այս հարաբերություններից ոչ մեկը միմյանցից լավը չեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք ապրում և ինչ դասեր ենք քաղում: Ինչ որ մեկը կարող է չզգալ այս հարաբերություններից և ոչ մեկը, իսկ մեկ ուրիշը՝ երեքը միասին:

Առաջին հարաբերությունը, որը զգում ենք՝ կարմայականն է:

Կարմայական հրաբերությունները այն դասերն են, որոնք չենք կարողացել սովորել նախկին կյանքում, որտեղ մեր զուգընկերները նախատեսված չէին մեզ հաճույք պատճառելու համար, այլ մեր կյանքը փոխելու համար էին:

Կարմայական հարաբերությունները տաք են և ժամանակի ընթացքում թվում են արբեցնող: Բայց այդ հարաբերությունների էությունը կայանում է նրանում, որ մտնեն մեր կյանք, փոխեն մեզ և հետո հեռանան:

Երիտասարդ տարիքում ամուսնացող ու բաժանվող մարդիկ հաճախ ամուսնանում են կարմայական հարաբերությւոնների ժամանակ, փոխարենը պետք է դադարեցնեն այդ հարաբերությունները, երբ արդեն ժամանակն է:  

Մեզ համար ամենակարևոր դասն այն է լինում, որ պետք է ուժեղ լինենք և շարունակենք առաջ գնալ, երբ ժամանակն է, որպեսզի անկախ նրանից, թե ինչ հարաբերություններում ենք գտնվում, չպետք է կախված լինենք դրանցից, որպեսզի չկորցնենք:

Կարմայական հարաբերություններից հետո գալիս են հոգևոր կամ բարեկամական հարաբերությունները:

Այն կարող է լինել լավագույն սերը՝ պարզ և հաճելի, բայց շատ բարդ:

Բարեկամական հոգիները այն մարդիկ են, որոնց հետ ամուսնանում և սկսում ենք կյանք կառուցել, որովհետև նրանց միջև յուրօրինակ կապ կա: Դրանք այն մարդիկ են, որոնց հետ իսկապես լավ և հանգիստ է:  Հոգևոր հարաբերությունները կարմայականներից տարբերվում են դաս քաղելու տեսակով և դրա մասին պատկերացում կազմելու ունակությամբ:

Կարմայական հարաբերությունները հաճախ վերաբերում են նրան, թե ինչպես ենք վերաբերում արտաքին աշխարհին և ուրիշներին, նույն ժամանակ ինչպես հոգևոր հարաբերություւները ցույց են տալիս այն ներքին դասերը, որոնք կապված են ինքնագնահատականի, վախի, սոցիալական ճնշման հետ:

Բարեկամական հոգու սիրո ամենամեծ ցուցիչն այն է, որ մեր զուգընկրները ստիպում են մեզ զգալ, որ սա մեզ է պետք հարաբերությունների վրա աշխատելու համար, այլ ոչ թե նրանց:

Նրանք մեր կյանք են մտնում և միակ նպատակը մեզ օգնելն է, որպեսզի հասկանանք մեր մեծությունը: Օգնում են լուծել մեծ խնդիրներ, որոնք կապված են ինքներս մեզ հետ, և սկսել բացել պատասխանները հետագա էվոլյուցիայի և ինքնաճանաչման համար:

Նրանք մեր մասին շատ են մտահոգովում, քանի կարմայական սիրահարվածները, որոնց խնամքը վերաբերում է միայն հենց նրանք և նրանց պահանջմունքներին:

Երկվորյակային հարաբերությունները կարմայական և հոգևոր հարաբերությւոնների խառնուրդն են:

Սրանք նոր որակներով են լցված և նոր ու ավելի մեծ խնդիրներ հաղթահարելու համար են: Միայն մարդիկ չեն, որոնց հետ կապում ենք մեր հոգին, այլև նրանք, ում հետ մի հոգի ունենք:

Սիրո այս տեսակը հանդիպում է մեր վախերի և ցանկությունների հետ, որոնք հիմված են էգոյի վրա, բայց սա պարզապես այն չէ, ինչ մեր ներսում է, այլ այն, ինչպես ենք փոխազդում մեր կյանքի բոլոր ոլորտների հետ:

Կլինեն խնդիրներ և վախեր: Անկախ նրանից, ինչպիսի ռոմանտիկ հաբարերություններում ենք, կլինեն արգելքներ, որոնք կարող են օգնել մեզ մեր զարգացման մեջ:

Միակ կարևորությունն այն, որ պետք է հիշել այս բոլոր տեսակի հարաբերությունները, որ եթե ինչ որ մեկը փորձում է առաջ շարժվել, շատ կարևոր է, որպեսզի նրանց բաց թողնենք:

Անկախ նրանից, թե ինչ հարաբերություն է, սերը, որին արժանի ենք, նաև կձգտի մեզ, որովհետև եթե մենք իսկապես սիրում ենք ինչ որ մեկին, կարող ենք միայն ազատել նրան, իմանալով, որ եթե դա ճակատագորով է, հետ կգա:

Եթե այդպես չի լինում, սա միայն այն գեղեցիկ դասերից մեկն է, որոնք պետք է ընդունենք:

Աղբյուրը

Գրել կարծիք