[Ոսկե ծիրան-2017] Ինչպիսի՞ն է կյանքը նախագահի պաշտոնից հետո. Վրաստանի Էքս-նախագահի կենցաղային դրաման

[Ոսկե ծիրան-2017] Ինչպիսի՞ն է կյանքը նախագահի պաշտոնից հետո. Վրաստանի Էքս-նախագահի կենցաղային դրաման

newmag-ը սկսում է ուսումնասիրել Ոսկե Ծիրան փառատոնի ֆիլմացանկը և դրանք ներկայացնել ձեր դատին

Վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին տարբեր տարիների մասնակցել է Կառլովի Վարի, Սան Սեբաստյան և Բեռլինալե կինոփառատոններում և ահա այս տարի նրա «Խիբուլա» հոգեբանա-պատմական դրաման Ոսկե ծիրանի Խաղարկային մրցույթի ծրագրում է:

Ռեժիսորի նոր ֆիլմը Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կյանքի վերջին օրերի մասին է, որը վրացական ազգային շարժումից հետո ստիպված թաքնվում էր Արևմտյան Վրաստանի լեռներում և անտառներում:

Թեև ֆիլմում ոչ մի անգամ չի հնչում պատմաքաղաքական հերոսի իսկական անունը ակնհայտ է, թե խոսքն ում մասին է: Օվաշվիլին պատկերում է ոչ միայն էքս-նախագահի դժվարին կենցաղը, այլն նաև ծանր հոգեբանական մտորումները՝ միքսելով դրանք գյուղացու՝ ներկա քաղաքական վիճակի և Գամսախուրդիայի հանդեպ վերաբերմունքի հետ:Օվաշվիլին պատկերում է նաև պարզ ազգային ուրախությունները, երգ ու պարն ու գինարբուքները, որոնք որոշ չափով մեղմացնում են ստեղծված լարված իրավիճակը:

Արդյունքում ստացվել է ֆիլմ-ճամփորդություն, ֆիլմ-մոլորում, որտեղ գլխավոր հերոսը փորձում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, չլքել իր երկիրը և մնալ այն ժողովրդի հետ, որն իրեն ընտրել է առաջնորդ: Սակայն պարզունակ երկխոսություններն ու ոչ համոզիչ դերասանական խաղը դարձնում է ֆիլմը Օվաշվիլի ռեժիսորի ֆիլմագրության ամենաձանձրալի պատումը, որտեղ հերոսն իր իսկ պտույտներով խճճում է ոչ միայն մյուսներին, նաև ինքն իրեն:

Գրել կարծիք