Քիմ Քարդաշյանը վարձել է փոխնակ մայր երրորդ երեխան ունենալու համար

Քիմ Քարդաշյանը վարձել է փոխնակ մայր երրորդ երեխան ունենալու համար

Քիմը ուզում է երրորդ երեխան ունենալ, բժիշկները զգուշացրել են վտանգների մասին: Քարդաշյանն ու Ուեսթը փնտրում են փոխնակ մոր, որը կկրի զույգի երրորդ երեխային:

People-ի աղբյուրը հաստատել է. Քիմն ու Քանյեն վարձել են փոխնակ մայր: Քարդաշյանն ու Ուեսթը վաղուց էին հստակ ասել` ցանկանում են ունենալ երրորդ երեխային: Բայց բժիշկները զգուշացրել էին Քարդաշյանին առողջությանը սպառնացող վտանգի մասին: Նախորդ հղիության ժամանակ Քիմը առապում էր ընկերքի մեծացմամբ, ինչի հետևանքով ընկերքը աճել և հասել էր արգանդի պատին: Սա բարդացրել էր երկրորդ երեխայի ծննդաբերությունը:

«Իմ բժիշկը ստիպված էր իր ամբողջ ձեռքը մտցնել իմ մեջ և մատներով քերել ընկերքը իմ արգանդից, որպեսզի կարողանա դուրս հանել պտուղը: Դա շատ զզվելի և ցավոտ էր»:

Իր բլոգում Քարդաշյանն այն ժամանակ գրել էր, որ երեխա է ունեցել այնպիսի պայմաններում, որի մեջ է հայտնվում ծննդաբերող կանանց միայն 5 տոկոսը. «Մայրս լաց էր լինում, նա նման բան երբեք չէր տեսել: Դա իմ կյանքի ամենացավոտ դեպքն էր: Նրանք ինձ երկրորդ անգամ անզգայացրին, բայց ժամանակը մեր դեմ էր աշխատում»:


Երեխաների մասին


 

Զույգը ամուսնացել է 2014-ին, ունի երկու երեխա՝ 4-ամյա Նորթը և 18 ամսեկան Սենթը. «Ես ոչինչ այդքան շատ չեմ սիրում, որքան իմ ընտանիքի մեծացումը և գիտակցումը, որ ես ունեմ այդ աշխարհն իմ տանը, որտեղ ապահով է», ասում է Քարդաշյանը. «Ու եթե ինչ-որ պատճառով ես լքեմ այս աշխարհն ավելի շուտ, քան ցանկանում եմ, վստահ եմ, որ իմ երեխաները տանը կստանան այն աջակցությունը, որը ինձ վստահություն կներշնչի, որ նրանք լավ են»:

36-ամյա աստղը հայտարարել է, որ Փարիզում կողոպուտի զոհ դառնալը միայն ավելի խթանեց նոր երեխա ունենալու ցանկությանը:

Քարդաշյանը հատուկ միջոցներ է ձեռնարկել անվտանգ հղիանալու համար, բայց չի հաջողվել. «Ես այլևս չեմ կարող երեխա կրել, սա ամենավատ լուրն է: Ես ամբողջությամբ կոտրված եմ: Հանձնվում եմ»:

Երկու երեխաների մայր Քիմը սկսեց դիտարկել փոխնակ մոր գաղափարը, երբ երկու բժիշկ նրան ասացին, որ նոր հղիությունը չափազանց վտանգավոր է: Նա նաև խոսել է մի կնոջ հետ, որն ընտրել է փոխնակ մայր և վախեր է ունեցել, թե չի սիրի երեխային այնպես, ինչպես իրենից ծնվածներին:


Ծնողների մասին


«Ես եզրակացրեցի, որ այլևս չեմ կարող կրել նոր երեխայի: Այնպես որ, հիմա դիտարկում եմ փոխնակ մոր տարբերակը», – շոուի ժամանակ այս մասին Քիմն ասել է իր մորը:

Քիմի Քույրը՝ Քլոե Քարդաշյանը, նաև մոդել Քրիսի Թեյգենը նախկինում առաջարկել են լինել երեխայի փոխնակ մայրը:

«Ես կլինեմ նրա փոխնակը», – Access Hollywood-ին է ասել 30-ամյա մոդելը. «Ես իսկապես վայելում եմ հղիությամբ ընթացքը»:

People

Գրել կարծիք