«Անհնար է բառերով նկարագրել, թե ինչպես եմ ապաշխարում սխալներիս համար». դերասանուհու դառը խոստովանությունը

«Անհնար է բառերով նկարագրել, թե ինչպես եմ ապաշխարում սխալներիս համար». դերասանուհու դառը խոստովանությունը

Երբ թվում է ամեն ինչ ունես, սակայն պարզվում է իրականությունն այլ է, կորցրել ես ամենակարևորը

Իմ անունը  չեմ նշի, միայն կասեմ, որ տասնյակ տարիներ առաջ ես շատ հայտնի եմ եղել: Վստահ եմ, ձեզանից յուրաքանչյուրն իմ մասնակցությամբ գոնե մեկ ֆիլմ է դիտել  իր կյանքում:

Ուզում եմ Ձեզ պատմել  իմ կյանքի մասին, ոչ թե այն պատճառով, որ ապրում եմ իմ երբեմնի փառքով ու ուզում եմ կիսվել դրա մասին Ձեզ հետ, այլ որպեսզի դուք կյանքում չկրկնեք իմ սխալները:

Ես միշտ գեղեցիկ եմ եղել: Լավագույն տղամարդիկ միշտ ոտքերիս առաջ են եղել: Ես չէի հասկանում ինչ է լրջությունը, բոլոր հայտնի մարդկանց՝ մարզիկների, դերասանների, քաղաքական գործիչների հետ սիրավեպեր էի ունենում:

Գաղտնիք չէ, որ թատերական միջավայրում մարդիկ աչքի չեն ընկնում չափազանց բարոյականությամբ: Հաճախակի և կարճատև ամուսնություններն այս միջավայրում նորմալ են համարվում: Այդ ամենը նաև ինձ հետ էր տեղի ունենում:  

Առաջին անգամ ամուսնացա, երբ դեռ թատերականի ուսանող էի: Նա ինձնից մի կուրս բարձր էր:  Հանրակացարան, աղքատություն, երիտասարդություն և հույսեր… Միասին ապրեցինք 3 տարի:  Հետո հեռացա ռեժիսորի հետ:  Համարեցի, որ  սկսնակ,  «խակ»  դերասանի կարիք չունեմ: Ինձ նույնիսկ չկանգնեցրեց այն փաստը, որ մենք արդեն մեկ տարեկան երեխա ունենք:

Այդ ժամանակ ես հրավերներ ստացա կինոյից: Աստիչանաբար  զգում էի փառքի համը: Թատրոնում առավոտից գիշեր  զբաղված էի, անդադար շրջագայում էի և հյուրախաղերի մեկնում: Ֆիլմերում էի  նկարահանվում:  Երեխայիս համար ժամանակ չեմ ունեցել, նրա դաստիարակությամբ չեմ զբաղվել, որդիս մայրիկիս հետ էր ապրում, նրան  հազվադեպ էի տեսնում:

Հիմա շատ եմ փոշմանել: Այնպես կուզեի հետ տալ ժամանակը, որ ամեն ինչ կարողանայի ուղղել: Երանի՜ հնարավոր լիներ ամեն ինչ սկսել սկզբից: Չնայած գրեթե բոլոր մարդիկ ասում են այս խոսքերը:

Երկրորդ ամուսնուցս երեխա չունեցա, բայց կարող էի… Ես այնքան  անմոռաց էի տրվել էի  իմ դերասանական  կարիերային, որ  առանց վարանելու ազատվում էի անցանկալի հղիությունից, չլսելով, նույնիսկ, բժիշկների խորհուրդները, որ հետագայում հնարավոր է այլևս չկարողանամ հղիանալ: Իմ և ամուսնուս  հարաբերություններն աստիճանաբար սկսեցին բարդանալ: Նա 15 տարով մեծ էր ինձնից ու խանդում էր, որ ես հաճախ էի լինում նկարահանման հրապարակում:  Մեր վեճերն ու կռիվները դարձան հաճախակի,  ամուսնությունից 7 տարի հետո մենք բաժանեցինք:


Կարդացեք նաև․


Այդ ժամանակ որդիս արդեն դպրոցական էր,  շարունակում էր մնալ մայրիկիս հետ, ես երկար ժամանակով շրջագայում էի, նոր սիրավեպեր ունենում, ու համարյա չէի մտածում, թե ինչպե՞ս է նա ապրում, կարոտո՞ւմ է ինձ, թե՞ ոչ:  

Որդիս 10 տարեկան էր, երբ մայրս մահացավ: Երկուսս էլ ծանր տարանք այդ  ողբերգությունը: Ես՝ որպես դուստր, նա՝ որպես ամենահարազատ ու հոգատար մարդուն կորցրած երեխա:  

Այդ ժամանակ, հավանաբար, ես գործեցի իմ կյանքի ամենասարսափելի սխալը: Իտալացի մի ռեժիսորից իտալական ֆիլմում նկարահանվելու հրավեր ստացա: Նկարահանումները պետք է լինեին Իտալիայում: Դա ֆանտաստիկ հաջողություն էր, և ես առանց երկար բարակ մտածելու համաձայնվեցի: Երկարատև ճամփորդության մեկնելուց առաջ որդուս  հանձնեցի մանկատուն:

10 ամսվա նկարահանումներից հետո, երբ վերադարձա, նրան մանկատնից բերեցի տուն: Չէի ճանաչում  տղայիս, նա մեծացել էր, չխոսկան էր դարձել, կոպիտ էր, չէր շփվում, պարփակվել էր:

Այդ ժամանակ էլ սկսվեցին իմ տանջանքները: Հասկանում էի,  սեփական մեղքիս պատճառով է, որ իմ և որդուս միջև  փոխըմբռնում չկա: Միայն  Աստծուն է հայտնի, թե  ինչպիսի դառնություն ու վրդովմունք է զգացել իմ փոքրիկ տղան՝ ապրելով տատիկի հետ,  իսկ ես այդ ժամանակ  զբաղված եմ եղել  կարիերայով:

Նա 14 տարեկանից սկսեց ծխել, իսկ հետո նաև՝  խմել: Չէի կարողանում դեմ առնել:  Որդիս  ինձ բանի տեղ չէր դնում: Օրերով ու ամիսներով լաց էի լինում, բայց ոչինչ չէր փոխվում:

Այլևս չամուսնացա: Կարճաժամկետ  սիրեկաններս հայտնվում ու անհետանում էին՝ չթողնելով իմ կյանքում որևէ հետք, որևէ ազդեցություն:  Հրավերներս սկսեցին պակասել,  սկսեցի նկատել  իմ ծերացման առաջին նշանները, որոնք  չափազանց ցավոտ էի ընկալում:

Որդուս հետ փոխհարաբերությունների ու դժվարությունների արդյունքում ընկա  խորը  դեպրեսիայի մեջ:

Բարեբախտաբար, տղայիս կյանքը չդասավորվեց «ծուռ ճանապարհով»: Նա ընդունվեց հեղինակավոր ինստիտուտ (նրան օգնեց իմ նախկին փառքը), ավարտեց գերազանցությամբ:  Վերջին կուրսում  ամուսնացավ, իսկ   ավարտելուց հետո կնոջ հետ մեկնեց արտասահման`աշխատելու: Ես մնացի միայնակ…18 տարի է  որդուս չեմ տեսել: Այսքան տարիների ընթացքում նա գեթ մի անգամ ինձ չի գրել, միշտ   ընդհանուր  ծանոթներից եմ տեղեկացել, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է:  

Ես հիմա ապրում եմ ծերանոցում, քանի որ չկա մեկը, որ հոգ տանի իմ մասին: Ահա թե ինչպիսի ավարտ ունեցավ իմ երբեմնի  փառահեղ կյանքը՝ ծեր, միայնակ, հիվանդ և որդու կողմից  լքված: Ես գիտեմ, որ նա  ինձ չի ներել նրա համար, որ  ապրել է տատիկի հետ,  այլ այն մեկ տարվա համար, որ անցկացրել է մանկատանը: Մինչդեռ ես տաքանում էի իտալական արևի տակ, ավազակները նրան ծեծում էին  մանկատան զուգարանում:

Անհնար է բառերով նկարագրել, թե ինչպես եմ ապաշխարում  իմ սխալ ապրած կյանքի համար, այն կյանքի, որը զրկեց ինձ միակ թանկագին էակից:  Կարդացե՛ք այս պատմությունը, և մի՛ կրկնեք իմ սխալները: Նվիրե՛ք սեր Ձեր երեխաներին, այլ ոչ թե նրանց, ում այն հարկավոր չէ:

REDLER

 

Գրել կարծիք