Մեսսին ամուսնացել է. ինչո՞վ է աչքի ընկել «դարի հարսանիքը» եւ ովքե՞ր էին բացակայում

Մեսսին ամուսնացել է. ինչո՞վ է աչքի ընկել «դարի հարսանիքը» եւ ովքե՞ր էին բացակայում

«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին ու Անտոնելա Ռոկուցոն ամուսնացել են հայրենի Ռոսարիոյում: Զույգը միասին է արդեն 10 տարի։

«Դարի հարսանիք» որակումը տվել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Իսկ ինչո՞վ առանձնացավ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պսակադարությունը:

Լիոնել Մեսսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը տեղի է ունեցել Արգենտինայի Ռոսարիո քաղաքում: Առաջին անգամ Մեսսին Անտոնելայի մասին ԶԼՄ-ների առաջ խոսել է 2009-ին. «Ես ընկերուհի ունեմ: Նա ապրում է Արգենտինայում եւ ես ուրախ եմ նրա հետ»: Մեսսին ու Անտոնելան ունեն երկու որդի:

Որտե՞ղ անցավ հարսանիքը

Հարսանիքը տեղի է ունեցել Ռոսարիոյի կենտրոնական կոմպլեքսում: Հյուրերը հավաքվել են Pullman հինգաստղանի հյուրանոցում, որն ունի 188 լյուք սենյակ եւ կազինո:

Ովքե՞ր էին ներկա ու բացակա

Հհրավիրված էր 260 մարդ, որոնց թվում` հայտնի ֆուտբոլիստներ: «Բարսելոնայի» նախկին ու ներկա աստղերից Նեյմարը, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան, Սեսկ Ֆաբրեգասը, Չավին, Կառլես Պույոլ , Սամուել ԷտօՕ’ն: Հրավիրված չէին Դիեգո Մարադոնան ու Մեսսիի հետ աշխատած նախկին մարզիչները: Հետաքրքիր է, որ հյուրերի ցուցակում բացակայում էր նաեւ Խոսեպ Գվարդիոլան, որի գլխավորությամբ Մեսսին անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները:

Ի՞նչ հագուստ էր կրում զույգը

Նրանք գաղտնի են պահել, թե որ ոճաբանի հետ են աշխատել: Միայն հաղորդվում է, որ Մեսսի ու Անտոնելայի հարսանեկան զգեստը մի քանի օր առաջ Իսպանիայից ինքնաթիռով տեղափոխել են Արգենտինա: Իսպանական պարբերականներին հայտնի է դարձել, որ դիզայներն աշախատել է նաեւ զույգի ընտանիքի մյուս անդամների արտաքին տեսքի վրա:

Ի՞նչ կար մենյուում

Մեսսիի հարսանիքի մենյուի լուսանկարները մեկ շաբաթ առաջ հայտնվեց համացանցում: Հայտնի դարձավ, որ հյուրերին կմատուցեն վիչինայի մի քանի տեսակ, պաշտետներ, պանիր, իսկ հիմնական ուտելիքը կլինի արգենտինական սթեյքը: Ցանկացողները պատվիրել են նաեւ միլանեսա (Արգենտինայում լայնորեն տարածված մսային ճաշատեսակ), պիցցա, բուրգեր, սուշի:

Մեսսի ու Անտոնելայի ընտանիքները

Արարողությունը հսկել մի քանի հարյուր ոստիկան, լուսաբանել` 150 լրագրող

Համբույրը` կադր առ կադր

Մեսսին անվանական գինի է նվեր ստացել: Չգիտեն` ով է տվել

Գրել կարծիք