Կարմի՞ր, թե՞ սև. բացառիկ կադրեր մաֆիայի միջազգային մրցաշարից

Կարմի՞ր, թե՞ սև. բացառիկ կադրեր մաֆիայի միջազգային մրցաշարից

Երբ միասին խաղում են հայը, վրացին և ղազախը, հատկապես, երբ խաղն ուղղակի խաղ չէ, այլ մաֆիայի միջազգային մրցաշար

Շատերը մտածում են լավ մաֆիա խաղալու համար պետք է երկու բան՝ լավ ստել ու համոզել դիմացինին, որ դու չես խաբում։ Իրականում այդպես չէ։ Մաֆիայի ժամանակ միաձուլվում են տրամաբանությունը, մաթեմատիկան ու ինտուիցիան և խաղն աստիճանաբար վերածվում է մինիդետեկտիվի։ Ընկերական խաղերի ժամանակ շատ հեշտ է։ Արդեն երկրորդ շրջանից հասկանում ես յուրաքանչյուրի խաղի տրամաբանությունը։ Բայց երբ միասին խաղում են հայը, վրացին և ղազախը, գործը մի փոքր բարդանում է, հատկապես երբ խաղն ուղղակի խաղ չէ, այլ մաֆիայի միջազգային մրցաշար։ Պալունոչնիկի ակումբում երրկու օր շարունակ մաֆիայի մջազգային մրցաշարում իրենց ուժերը չափեցին Հայաստանի, Ղազախստանի և Վրաստանի մաֆիայի սիրահարները։ Հաղթեցին հայերը՝ հարյուր տոկոսանոց արդյունքով։ Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած խաղացողները միջազգային ժյուրիի կողմից ստացան գավաթներ և հավաստագրեր։ Նյումեգը ներկայացնում է մրցաշարի ամենաէմոցիոնալ կադրերը։

Գրել կարծիք