Ինչպե՞ս կարող է ամուսնությունը  ձեզ դարձնել կոկիկ

Ինչպե՞ս կարող է ամուսնությունը ձեզ դարձնել կոկիկ

Ես կախարդական կոկիկ ապրելակերպ վարող մարդու համբավ եմ ձեռք բերել: Իմ զուգագուլպաները փաթաթած են սուշիի տեսքով, իմ սեղանների մակերեսները փայլում են, իսկ խոհանոցն այնքան մաքուր է, որ կարելի է վիրահատություն անել այնտեղ:

Միշտ չեմ այդպիսին եղել: Երբ 23 տարեկան էի, լքեցի Նյու Յորքի իմ բնակարանը ամենօրյա միջադիրը մեջքիցս կպած: Այո, այն օգտագործված էր, այո ավելի վաղ ես այն հանել ու  շպրտել էի  մահճակալիս այնպես, ինչպես արջն է նետում սաղմոնի փշերը ժայռի լանջին: Երևի մոռացել էի դրա մասին, այն քողարկվել էր: Հավատացնում եմ դա հնարավոր է, քանի որ մահճակալիս վրա այնքան  բան կար, որ աղբավայր էր հիշեցնում: Երևի վերարկուս նույնպես շպրտել էի մահճակալին, միջադիրն էլ կպել էր վրան: Հետո էլ հագել ու դուրս եմ եկել տանից: Որևէ մեկը ոչինչ չասաց:  Ես չգիտեի, որ մեջքիս միջադիր է մինչև այն պահը, երբ ընկերս եկավ հանդիպման ու գրկեց ինձ: Նա այնպես պոկեց դա ձեռքից, ասես էժանագին հումորային շոուից լիներ:

Նա այն տղամարդը չէր ում հետ ամուսնացա:

Այն մարդն ում հետ ամուսնացա, մտավ իմ տուն ու բազմոցիս վրա Pop-Tart թխվածքաբլիթների մնացորդներ տեսավ ու այնպես նայեց ինձ, ասես հարցնում էր «Դու էլ ես տեսնում այն, ինչ ես եմ տեսնում»:


Ամուսնության մասին.


Ուշադրություն չդարձրեցի:

Նա նստեց բազմոցին: Ամուսնուս բնույթն է այդպիսին. ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Իմ բնույթն է այդպիսին,  բաց եմ թողնում բոլոր պահարանների ու դարակների փեղկերը: Բայց մի բան է ընդունել, որ կինը փնթի է, մեկ այլ բան՝ նրա հետ ապրելը:

Մեկ տարի միասին ապրելուց հետո ամուսինս ասաց. «Դեմ չե՞ս լինի ճաշասենյակի սեղանը մաքուր պահել: Դա առաջին բանն է, որ տեղնում եմ տուն մտնելուն պես»:

Այն, ինչ լսեցի. «Ես ուզում եմ բաժանվել»:

Այն, ինչ ասացի. «Ուզու՞մ ես բաժանվել»

Այն, ինչ ասաց. «Ոչ, ուղղակի մաքուր սեղան եմ ուզում»:

Զանգահարեցի մայրիկիս:

Հարցրեց. «Ի՞նչ է սեղանի վրա»

Պատասխանեցի. «Դեե, ամեն ինչ, այն ամենն ինչ հանում եմ վրայիցս երբ ներս եմ մտնում: Նաև գնումներս, պայուսակս, մթերք, սուրճի բաժակներ»:

«Վերարկու՞դ»:

«Ուրեմն, եթե ես այն պահարանում չեմ կախում, դա ինձ սարսափելի մարդ է դարձնում: Նա գիտեր՝ ում հետ է ամուսնանում, ինչու պետք է փոխվեմ»:

Նա ասաց. «Հելեն Միշել, Աստված սիրե՛ս , դա խնդիր է, որը կարելի է հեշտությամբ  լուծել: Գիտե՞ս, թե ամուսնացած այլ կանայք ինչ խնդիրների են բախվում. արբեցողներ, խաբեբաներ, աղքատություն: Հելեն Միշել, որոշ կանայք նման հանդուգն խոսքերի համար ծեծվում են նարինջով լի տոպրակներով: Դու սրբի հետ ես ամուսնացել: Մաքրիր այդ գրողի տարած սեղանը»:

Եվ ուրեմն, ամուսնությունս փրկելու համար, որոշեցի մաքրել այն:

Չիմանալով ինչից սկսել,  ծնկի եկա հեռուստացույցի առաջ, ինչպես եկեղեցում և լսեցի ինչպես է Միլդերդ Փիրսը խորհուրդ տալիս. «Երբեք մի թողեք սենյակում  որևէ բան ուրիշների համար»:

Այո, ընդունեցի, ճիշտ է ասում, բայց նա գիտի, ինչպես են մաքրություն անում:

Ծնկաչոք մաքրում ես հատակը, խնայողատուփի պես Comet-ի շիշն ես դատարկում, հագուստը պահարանում կախում ես մեկ մատնաչափ հեռավորությամբ: Այո, բայց կախիչ չունեմ, երբևէ չեմ էլ ունեցել: Container Store-ից փայտե կախիչներ գնեցի՝ վճարչելով 7.99$ 6 հատի համար: Բայց ՕK, դրանք թույլ են տալիս քեզ հարուստ և նիհար զգալ: Սպիտակ վերնաշապիկներն էլ գրավիչ են դրաձնում:

Ամուսնուս հարցրեցի, կարող եմ արդյոք նրա պահարանը դասավորել:

Նա հարցրեց. «Ի՞նչ է դա նշանակում»:

Պատասխանեցի. «Պլաստմասե կախիչներդ փոխարինեմ փայտով, իսկ ի՞նչ կարծեցիր»:

«Դեե չգիտեմ, ինչ-որ նոր բա՞ն  շաբաթ երեկոյի համար»:

Իմ նոր պահվածքն  այնքան նոր էր նրա համար, որ ըստ նրա դա գրավիչ առաջընթաց էր:

Նա բացեց պահարնն  ու մի կողմ քաշվեց: Նա վստահում է ինձ: Ես վերադասավորեցի  նրա պահարանը ռազմական ճշգրտությամբ:

Նա ասաց.  «Երբեք չեմ մտածել, որ կարող է այսքան լավ լինել»:

Համբուրվեցինք: Հետո ես կրկին վերադարձա հին ապրելակերպին:

Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, գուցե պատճառը գրքերն էին, որ կուտակվում էին սեղանիս, գուցե գուլպաներս ու կոշիկներս, հետո էլ վերարկուս ընկավ ճաշասենյակի սեղանից ու ես թողեցի այն հատակին, որովետև կատուներն այն որպես մահճակալ էին օգտագործում:

Ամուսինս ոչինչ չէր ասում, բոլոր դարակներում խառնաշփոթ էր, բացի իր պահարանից: “Hoarders.” դիտելուց հետո վախեցա ու կարդացածս գրքերը գրադարան հանձնեցի, հագուստը, որը մեկ տարվա ընթացքում չէի հագել ուղարկեցի secondhand: Վերացրեցի նաև միկրոալիքային վառարանը, քանի որ վելվետան կարող էի նաև գազոջախում հալեցնել:

Մնացինք միայն մենք: Ամուսինս ավելի ուրախ էր, ես ավելի ուրախ եմ: Պարզվեց, որ ես սիրում եմ կոկիկ բնակարան: Եվ ես սիրում եմ մաքրություն անել:

21 տարվա համատեղ կյանքի ընթացքում ոչինչ չի փոխվել: Ես վերականգնվում եմ փնթիությունից ու անընդհատ հիշեցնում եմ ինձ տեղը դնել վերցրածս իրերը, իսկ վերարկուս կախել պահարանում:

Եվ երբ այս ամենն անում եմ ինձ հրաշագործ եմ զգում, քանի որ հիմա, երբ ամուսինս տուն է գալիս, առաջին բանը որ տեսնում է, դա ես եմ:

NYTIMES

Գրել կարծիք