Ամանորի հետ կապ չունեցող վալսի կախարդանքը

Ամանորի հետ կապ չունեցող վալսի կախարդանքը

Տարեմուտի 12 զանգերը խփեցին թե չէ, պետք է հնչի Արամ Խաչատրյանի վալսը: Առանց դրա դժվար է պատկերացնել նոր սկսվող տարին:

Արամ Խաչատրյանի հայտնի վալսը` «Դիմակահանդես» բալետից, դարձել է Ամանորի խորհրդանիշներից մեկը Հայաստանում։ Մի պահ գրեթե բոլոր հեռուստաալիքները 12-ի զանգերից հետո հենց այդ ստեղծագործությունն էին հեռարձակում։

Թեև ո՛չ երաժշտությունը, ո՛չ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը և ո՛չ էլ համանուն բալետը կապ չունեն Նոր տարվա տոների հետ, սակայն հենց խաչատրյանական այս վալսն է արթնացնում  հեքիաթային ու տոնական զգացմունքներ։

Գրել կարծիք