Twitter-ը նոր մրցակից ունի՝ Mastodon. ավելի հարմար միկրոբլոգ

Twitter-ը նոր մրցակից ունի՝ Mastodon. ավելի հարմար միկրոբլոգ

Օգտատերերի «մասսայական գաղթ» է սկսվել Twitter-ից: Ասում են Mastodon-ը ավելի հարմար միկրոբլոգ է:Պատմում ենք նոր սոցցանցի մասին:

Նրանց, ում  նյարդայնացնում են Twitter-ի սահմանափակումները, մասսայաբար անցնում են նոր  Mastodon անվամբ բաց կոդով սոցցանցին: Բարի Mastodonի լոգոյով սոցցանցի աշխատանքները սկսվել են 6 ամիս առաջ:  Նախագիծն իր անունը ստացել է հայտնի մետալ խմբի պատվին:

Mastadon-ի հեղինակը Եվգենի Ռոչկոն է: Նա Twitter-ի ակտիվ օգտատեր էր մինչև այն պահը, երբ միկրոբոլգը փոխվեց, ընդ որում դեպի վատը: Սահմանափակվեց այլ հավելվածների կապակցումը, փոխվեց Twitter-ի խրոնոլոգիան, ինչն էլ սոցցանցը դարձրեց անհարմար, հիշեցնելով Facebook-ը: Եվգենին որոշեց ստեղծել նոր, ավելի հարմար Twitter:

Ինչո՞վ է տարբերվում Mastodon-ը

Mastadon-ը գրեթե ամբողջությամբ իդենտիկ է Twitter-ին, բայց ունի մի քանի կարևոր տարբերություններ: Հաղորդագրություններում 140-ի փոխարեն կարելի է հավաքել 500 սիմվոլ, օգտատերերն էլ որոշ գրառումներ կարող են դարձնել գաղտնի: Բաց API թույլ է տալիս յուրաքանչյուրին Mastodon հավելվածը դարձնել սեփական նախասիրություններին և ճաշակին համապատասխան: Արդեն կա 3 մշակում Android-ի և ևս 3-ը iOS-ի համար:

Հեղինակը խոստանում է, որ Mastodon-ում գովազդ չի հայտնվի: Նախագիծը ստեղծվել է Patreon դրամահավաքության հարթակից ստացած միջոցների հաշվին և բիզնես շահ չունի:

Ի՞նչ է կատարվում նախագծի հետ

Գործարկման առաջին ամիսներին Mastodon-ը հավաքեց շուրջ 24 000 օգտատերեր: Օրեր առաջ Twitter-ը կրկին «հաջող» թարմացվեց: Փոփոխությունները նոր բողոքողների ալիք ստեղծեց: Օգտատերի զայրույթը փարատեց Mastodon-ը, ամեն ժամ հարյուրավոր օգտատերեր միանում էին Mastodon-ին: Սոցցանցի էջին դրված հաշվիչի տվյալով, ցանցն ունի ավելի քանի 41 703 օգտատեր:



Սակայն, սոցցանցը դեռևս պատրաստ չէր այս քանակությամբ օգտատերերի հոսքին: Ապրիլի 4-ին Եվգենին փակեց գրանցումը, քանի դեռ ըստ պատշաճի չի կարողանոմ ապահովել արդեն գրանցված օգտատերերին:

Ի՞նչ ապագա է սպասվում Mastodon-ին

Mastodon-ը առաջինը չէ, որ փորձում է մրցել Twitter-ի հետ: 2012-ի հուլիսին ծրագրավորող Դալտոն Կոլդուելը ստեղծեց App.net-ը: Թվիթերի կլոնը չնայած դրամական միջոցներ էր գրավում ցանցի զարգացման համար, չկարողանալով դիմանալ շուկայում, 2014–ին փակվեց:

App.net օգտոտերից էր նաև Եվգենին, որը փորձել է խուսափել այն սխալներից, որոնք ժամանակին գործել է App.net–ը:

Նման մի շարք կլոններ է ունեցել նաև Facebook-ը: Ինչպես Diaspora-ն (թողարկվեց 2010-ին), Ello կամ Peach նախագծերը:

Չկա ոչ մի հիմք, որը կստիպի հավատալ, որ Mastodon կխուսափի «մահից», բայց քանի դեռ Twitter-ը չի կարողանում հարմար դառնալ օգտոտերերին, բազմաթիվ ծրագրավորողներ ինքնուրույն այն կհարմարեցնեն իրենց:

Գրել կարծիք