Կյանքը՝ սահմանին. Որտեղո՞վ է անցնելու Թրամփի կառուցած պատը ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև

Կյանքը՝ սահմանին. Որտեղո՞վ է անցնելու Թրամփի կառուցած պատը ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև

AFP գործակալության լուսանկարիչները՝ 10 օր անցկացրել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ լուսանկարելով կայնքը երկու կողմերից:

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանն անցնում է Հյուսիսային Ամերիկայի ամբողջ երկայնքով (հարավից)՝ մոտ 2 հզ. մղոն: Այն ձգվում է Խաղաղ օվկիանոսից մինչև Մեքսիկական ծոց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է սահմանի ամբողջ երկայնքով պատ կառուցել, այն ինչ որոշ հատվածներում, վաղուց արդեն պատեր են կանգնեցված: Նման քայլով Թրամփը մտադիր է պայքարել անօրինական միգրացիայի դեմ: Նա նաև մտադիր է պահանջել Մեքսիկայից մինչև 10 միլիարդ դոլարին հասնող գումար՝ պատը կառուցելու համար: Հայտարարել է, որ իր համար դա լինելու է «հեշտ գործարք»։ Հակառակ դեպքում կարգելի ներգաղթյալներին գումարներ փոխանցել հայրենիք։

Մինչև այդ AFP գործակալության լուսանկարիչները ցույց են տալիս, թե ինչպիսին է կյանքը ամերիկա-մեքսիկական սահմանի երկու կողմերում:

Խաղաղ օվկիանոսի մոտ պատը բաժանում է մեքսիկական Պլայա-դե-Տիխուանան (ձախից) Կալիֆոռնիայից (աջից):

Գրել կարծիք