Համադրեք անհամադրելին. Կարմիր, վարդագույն ու մանուշակագույն` այս գարնան գունային տրիոն

Համադրեք անհամադրելին. Կարմիր, վարդագույն ու մանուշակագույն` այս գարնան գունային տրիոն

Ֆուկսիայի ու կարմրամանուշակագույնի տրիոն գերակշռում էր Փարիզի նորաձևության շաբաթում: Կանայք այս գունային խորհուրդը ստացան արաբ արքայադուստր ու Vogue Arabia-ի գլխավոր խմբագիր` Դինա Աբդուլազիզից:

Նախորդ սեզոնի ամենամոդայիկ գույնը մանուշակագույնն էր, հաջորդ սեզոնի ամենամոդայիկ գույնը կլինի կարմիրը, իսկ այս սեզոնի գլխավոր գույնը վարդագույնն է: Իսկ այս երեքի համադրությունն այս գարնան ամենաթրենդային համադրությունն է: Կանայք գիտեն, որ կարմիրն ու վարդագույնը անհամադրելի են, բայց ոչ այս անգամ:

Տրիոն միանշանակ չէ, չէ ո՞ր մինչև վերջերս այս երեք գույների համադրությունը կհամարվեր վուլգար ու անճաշակ: Բայց հիմա մոդան են վերադառնում 80-ականները: Թունավոր գունային թրենդի սկզիբը դրեց Balenciaga-ն:

Մանուշակագույնը, կարմիրն ու վարդագույնը կրեք հաճույքով, բայց մեծ զգուշավորությամբ: Ուրիշ ոչ մի գույն այս եռամիասնությանը չխառնեք: Բացառություն կարող են լինել սևն ու սպիտակը: Դիզայներները խորհուրդ են տալիս գույներից ամեն մեկը մեկ իրի դեպքում կիրառել:

Ահա, թե ինչպես դա անել:

Գրել կարծիք