«Մուսա. Փարաջանով». Արամ Նիկոլյանը ներկայացրեց իր էկլեկտիկ և յուրօրինակ հավաքածուն

«Մուսա. Փարաջանով». Արամ Նիկոլյանը ներկայացրեց իր էկլեկտիկ և յուրօրինակ հավաքածուն

Փարաջանովյան լուծումներով ցուցադրությունը կայացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Ներկա էին դիզայների հետ աշխատող թիմն ու գործընկերները

«Մուսա. Փարաջանով» գարուն-ամառ 2018 հավաքածուն դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի տարիների մտորումների արդյունքն է: Էկլեկտիկ ու յուրօրինակ հավաքածուն Փարաջանովին ներկայացնում է 3 դիտակետից` ֆիլմեր, կոլաժներ և Փարաջանովի կերպարը: Փարաջանովյան կնոջը ներկայացնելու համար Արամ Նիկոլյանն աշխատել է միայն հայ մոդելների հետ: 15 մոդելները երեկոյի ընթացքում ներկայացան կանանց 45 և տղամարդկանց հագուստի 6 նմուշներով: Էքսցենտրիկ սանրվածքներով մոդելները քայլում էին կենդանի հնչողությամբ հայկական երաժշտության ներքո: Արամ Նիկոլյանի  նպատակը կրելի հագուստ ստեղծելն է, առաջնային է ժամանակակից ձևվածքներով կոմերցիոն հավաքածու ներկայացնելը։ «Մուսա. Փարաջանով» հավաքածուն առաջինը ցուցադրվել է Կիևում, առաջիկայում կներկայացվի երևանյան այլ ցուցադրություններին։

Գրել կարծիք