Ոգեշնչված Փարաջանովի արվեստով. դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը կցուցադրի իր նոր հավաքածուն

Ոգեշնչված Փարաջանովի արվեստով. դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը կցուցադրի իր նոր հավաքածուն

Արամ Նիկոլյանը սեպտեմբերի 10-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի իր «Մուսա.Փարաջանով»  գարուն-ամառ 2018 հավաքածուն

Կանանց հագուստի 45 և տաղամարդկանց հագուստի 6 նմուշով Արամ Նիկոլյանը կցուցադրի իր գարուն-ամառ 2018 հավաքածուն:  Ցուցադրությանը հրավիրված կլինեն 700 պատվավոր հյուրեր: Միջոցառումից հետո՝ երեկոյան 22:00-ին, Վարդանանց 15/7 հասցեում գտնվող Messier 53 Hotel Yerevan ART մոդեռն հյուրանոցում նախատեսվում է երեկույթ, որի ընթացքում խաղարկության արդյունքում ընտրված հյուրի համար ARARAT կոնյակները նախապատրաստել են հատուկ նվեր՝ զգեստ ՄՈՒՍԱ. Փարաջանով հավաքածուից և LoriArdaz  ապրանքանիշի թանկարժեք զարդ:

Որպես հարգանքի տուրք մեծ արվեստագետին և նվեր սիրելի քաղաքին՝ սեպտեմբերի 20-ին`  18:00-ին, Աբովյան 13 հասցեում Հայաստանի մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո, Երևանի քաղաքապետարանի և ARARAT կոնյակների աջակցությամբ տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Լացող Ջոկոնդա»  կոլաժի բացումը։ Բացմանը ներկա են լինելու Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները:

Գրել կարծիք