[newmusic] Ծիտ Selena Gomez-ը, Միքայել Ոսկանյանի Թաթարբորակը, Passenger-ի պարզ երգը և շաբաթվա ֆավորիտը՝ OK Go

[newmusic] Ծիտ Selena Gomez-ը, Միքայել Ոսկանյանի Թաթարբորակը, Passenger-ի պարզ երգը և շաբաթվա ֆավորիտը՝ OK Go

newmag-ն առաջարկում է նոյեմբերի վերջին շաբաթն ավարտել playlist-ում ևս 4 նոր երգ ավելացնելով

Հոբելյանական՝ 40-րդ ցանկը համընկնում է Նոյեմբերի վերջին շաբաթվա հետ, որը եղանակին համահունչ էր՝ կա՜մ արդեն ամանորյա երգեր են լույս տեսնում, կա՜մ հիմնականում մռայլ: Սակայն այս ամբողջ երգակույտի մեջ ես և Նյումեգը չէինք կարող չգտնել պոզիտիվ և լսելու ու դիտելու արժանի ստեղծագործություններ, որոնք և կներկայացվեն ստորև:

Խնդրում եմ՝ սխալ չհասկանաք, այս տեսահոլովակն ու երգը այստեղ են ոչ թե գեղարվեստական պատճառներով, այլ ուղղակի ցույց տալու համար, թե ինչ… ծիտ է (այլ բառ չգտա, ևս մեկ անգամ կներեք) դարձել Selena Gomez-ը:

Քանի որ լատինո երաժշտությունը կրկին դառնում է դոմինանտ՝ լսելիության առումով (Despacito-ն՝ որպես վառ օրինակ), որոշեցի այստեղ ներառել նաև Mariah Carey-ի և Busta Rhymes-ի հանրահայտ հիթի՝ «I Know What You Want»-ի՝ ըստ իստ, լատինոամերիկյան տարբերակը: Համենայն դեպս երգը վատը չէ, եթե սիրահար եք, իսկ Anitta-ն նպաստում է տեսահոլովակի դիտողականությանը:

 

Իսկ հիմա անցնեմ ավելի լուրջ ստեղծագործություններին: SEVDALIZA-ի «ISON» ալբոմն ամիս առաջ արդեն ներկայացրել եմ: Իրանական ծագումով երգչուհին ալբոմի երգերը սկսել է մարմնացնել նաև տեսահոլովակներում: Մարմնացնել՝ նաև բառի բուն իմաստով: Այս դեպքում մնում է միայն ուրախանալ, որ Իրանում YouTube-ն արգելափակված է:

Ուրախալի է, որ հայրենական որակյալ երաժիշտները սկսել են պարզ ու թեթև գործերի հիման վրա տեսահոլովակներ թողարկել: Պարզ ու թեթև է նաև ստեղծագործության անվանումը՝ «Թաթարբորակի»: Միքայել Ոսկանյանը շարունակում է թառը՝ ունիվերսալ գործիք դարձնելուն ուղղված գործունեությունը:

 

Երբեմն ցանկություն է առաջանում դիտել ու լսել պարզապես բարի, չծանրաբեռնող ու հաճելի տեսահոլովակ: Թեև ինքս Passenger-ի՝ մեղմ ասած երկրպագու չեմ, սակայն «Simple Song»-ի տեսահոլովակը ստիպում է մոռանալ նախապաշտամունքներն ու ժպտալ:

 

Եվս մեկ հայրենական երգ, որն արդեն հասցրել է սիրվել համացանցում: Խոսքը լուսահոգի Էդգար Էլբակյան Կրտսերի «Լուսին» երգի մասին է, որին նոր կյանք հաղորդեց Գարիկ Պապոյանի ու Սոնա Ռուբենյանի համագործակցությունը: Գեղեցիկ «հախվերդյանական» երգ, որը միայն լուսավոր զգացողություններ է առաջացնում:

 

Շաբաթվա իմ ֆավորիտն է OK Go-ի «Obsession»-ը: Տղաները կրկին «գժական» տեսահոլովակ են նկարահանել, որտեղ օգտագործված թղթի ու տպիչների ներկի քանակությունը միայն կարելի է ենթադրել: Բացի այդ՝ երգն ինքն իրենով շատ հիթային ու հիշվող է, ինչը կրկնակի ուրախություն է պատճառում:

 

Գրել կարծիք