[newmusic] Յուրօրինակ  Sia-ն, թարմություն Moby-ից, սյուրռեալիստական MGMT-ն և Գուգլի երաժշտական որոնումը

[newmusic] Յուրօրինակ Sia-ն, թարմություն Moby-ից, սյուրռեալիստական MGMT-ն և Գուգլի երաժշտական որոնումը

Վերջապես ստացվեց այնպիսի դեկտեմբերյան շաբաթ, որտեղ ես չներառեցի Սուրբ Ծննդյան երգեր… Ոչ, իրականում չստացվեց, բայց այս անգամ ընդամենը 1 երգ է, իսկ մնացածը խիստ բռուտալ ու այս անգամ նաև զարմացնող ու հետաքրիր են:

Սկսեմ հենց վերոհիշյալ տոնական երգից: Այն այստեղ ներառելու պատճառը միմիայն երգի յուրօրինակությունն է՝ այն մի տեսակ նման չէ նմանատիպ ստանդարտներին, ինչի համար շնորհակալություն Sia-ին:

Ինքս շատ մեծ հույսեր չեմ կապում «Bright» ֆիլմի հետ, որը պրեմիերան կկայանա շատ շուտով, սակայն պետք է արձանագրել այն փաստը, որ գալիք ֆիլմի սաունդթրեքը պարզապես հրաշալի է ստացվում: Շաբաթը մեկ անգամ լույս է տեսնում նոր երգ, որը գերազանցում է նախորդներին: Հենց այդպիսինն է DRAM-ի և Neil Young-ի «Campfire»-ը:

Moby: Վաղուց այս անունը չէր հնչել լավ արտադրանքի կոնտեքստում: Խիստ վեգան դարձած երաժիշտը վերջին տարիներին կարծես ինքն իրեն կորցրած լիներ՝ երաժշտական առումով: Ու չնայած Eminem-ը ժամանակին իր երգերից մեկում նշել է, որ Moby-ն հնացած է, «Like a Motherless Child»-ը միաժամանակ և՜ թարմ է, և՜ մոբիական:

«Մի հատ հանգիստ երգ ասեք՝ լսեմ» շարքից այս շաբաթ պահանջները բավարարում է Boogie-ն՝ իր մի փոքր կոտրտված, բայց և խաղաղ ու չգրգռող «Բռնությամբ»: Պարադոքսալ է, բայց այդպես է երգի անվանումը:

MGMT-ին արդեն հասցրել եք ծանոթանալ, եթե հետևում եք Նյումեգի ամենաերաժշտական սյունակին:

Հետաքրքրական է խմբի ոչ միայն նոր երգը, այլև տեսահոլովակը, որն սկսվում է «Արջամկան օրը» ֆիլմի մոտիվներում, բայց կեսից կտրուկ անցում է կատարվում սյուրռեալիստական հարթություններ: Երևի հենց այդտեղ էլ ծնվում է խմբի երաժշտությունը:

Այս շաբաթ վերջապես լույս տեսավ հիփ հոփ մշակույթում նոր կանոններ թելադրող ու անչափ ինքնատիպ ու ինքնաբավ խմբի՝ BROCKHAMPTON-ի նոր ալբոմը: Ամեն վայրկյան ու ամեն բիթով, նոտայով ու կադրով խումբը անուղղակիորեն ցույց է տալիս, որ ոչ ոքի նման չէ ու չի էլ պատրաստվում նմանվել: BOOGIE-ն հենց այդ նոր ալբոմից է:

Google ընկերությունը ունի մի շատ հաճելի ավանդույթ, որը կոչվում է Year In Search, որտեղ 1 տեսանյությում ամփոփվում են տվյալ երկրում ամենաշատը որոնված ու մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացրած թեմաները: Այս անգամ վստահորեն կարելի է ասել, որ ռուսական տարբերակը հաղթեց մնացածին, քանի որ Каста խումբը պատրաստել է շատ լավ տեքստ ու բիթ՝ ռուսական 2017-ը ամփոփելու համար: Այստեղ են բոլորը՝ Հարվի Վայնշտեյնից մինչև Юрий Дудь: Հատկապես հուզիչ է այս տարի կյանքից հեռացածների հատվածը:

 

Գրել կարծիք