[newmusic] Դուետ Ֆիլադելֆիայից,  Hot Chip էլեկտրո, սկանդալ Snoop Dogg-ից և  մի ֆրանսահայ դիջեյ

[newmusic] Դուետ Ֆիլադելֆիայից, Hot Chip էլեկտրո, սկանդալ Snoop Dogg-ից և մի ֆրանսահայ դիջեյ

Հոբելյանական 10-րդը` Մհեր Խաչատրյանի շաբաթական playlist-ում այս շաբաթ կկարդաք հեղինակի խնդրանքն ու կլսեք ալտերնատիվ լավ երաժշտություն:

Մոտեցանք շաբաթվա լավագույն եռյակին:

Առաջին հերթին ուզում եմ ներկայացնել դրանցից ամենասկանդալային ու քննարկված տեսահոլովակը` Snoop Dogg-ի «Lavender»-ը: Սկանդալն առաջացավ բուն տեսահոլովակից, որտեղ ինձ համար անսովոր կերպով «չարացած» Snoop-ը ամերիկյան մեդիան, բնակչության մեծ մասին ու նախագահ Թրամփին ներկայացրել է որպես ծաղրածուներ: Եվ սա դեռ քիչ է` հոլովակի վերջին հատվածում Snoop-ը զենք է ուղղում Թրամփի վրա: Արդյունքում` շատերը նրան մեղադրեցին բռնության քարոզչության և նույնիսկ նացիզմի մեջ, իսկ անձամբ Թրամփը թվիթերյան իր էջում գրեց, որ եթե Snoop-ն իր հոլովակում այդպես աներ Օբամայի հետ, նրան բան կնստեցնեին:

Գրել կարծիք