Համբույր մթության մեջ, քարկոծում ու ջրոցի. Ամանորի տարօրինակ ավանդույթներն աշխարհում

Համբույր մթության մեջ, քարկոծում ու ջրոցի. Ամանորի տարօրինակ ավանդույթներն աշխարհում

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի, և յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթներն ու սովորությունները: newmag-ն առաջարկում է ծանոթանալ որոշ երկրների ամենահետաքրքիր սովորություններին:

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից  մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

Բուլղարիա

Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորի սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը: Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար: Ոչ ոք չի պատմում, թե ում է համբուրել: Այդպես էլ գաղտնիք է մնում:

Չինաստան

Չինաստանում դեռ պահպանվել է ամանորի գիշերը Բուդդային լվանալու արարողությունը, և նոր տարվա գիշերը բոլոր տաճարներում և մենաստաններում հոգևորականները լվանում են Բուդդայի արձանները: Իսկ ահա մարդիկ, իրենց հասցեին լսելով շնորհավորանքներ և բարեմախթանքներ լվացվում են կամ իրենց վրա ջուր լցնում: Այդ իսկ պատճառռով Չինաստանում նոր տարվա գիշերը գրեթե բոլորը թաց հագուստներով են:

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է: Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը: Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս:

Հունգարիա

Հունգարիայում ընդունված է ամանորի գիշերը սուլել: Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով: Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը:

Կուբա

Ազատության կղզում ամանորի զանգերի ներքո մարդիկ պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ Այդպիսով նրանք ապահովում են ուրախ և հաջող նոր տարին: Նրանք նոր տարուց առաջ տան ամբողջ սպասքը լցնում են ջրով, և կեսգիշերին լուսամուտներից հավաքած ջուրը լցնում են ներքև: Այդպիսով նրանք նոր տարուն ցանկանում են ջրի նման պարզ և մաքուր ճանապարհ:

Կոլումբիա

Նոր տարվա նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով: Իսկ ահա Ամանորի խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է: Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում:

Շոտլանդիա

Շոտլանդիայում Ամանորի գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը: Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը: «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն: Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ:

Անգլիա

Անգլիայում ամանորի գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա: Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր: Ամանորի զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ամբողջ տարին լինեն միասին:

Էկվադոր

Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորի զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ: Եթե Էկվադորցին ցանկանում է ամբողջ տարին ճանապարհորդել, ամանորի զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը: Եթե ցանկանում է հարստանալ, ամանորի զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ:

Իտալիա

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով: Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն  Նոր տարում: Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է  հաջողության նշան:

Գրել կարծիք