Իդեալական ընտրություն ընտանիքի համար. «Մուրան» ընկերությունը ներկայացրեց նոր Nissan Kicks մոդելը

Իդեալական ընտրություն ընտանիքի համար. «Մուրան» ընկերությունը ներկայացրեց նոր Nissan Kicks մոդելը

Nissan Kicks-ը հատկապես լավ ընտրություն է նրանց համար, ովքեր արդեն հասցրել են սիրել Nissan մոդելային շարքի քրոսովերները՝ հատկապես Nissan Juke մոդելը:

Հայաստանում Nissan ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մուրան» ՍՊԸ ավտոսրահում կայացավ ճապոնական ընկերության նորագույն մոդել՝ Nissan Kicks ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ընկերության հաճախորդները, գործընկերները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ընկերության վաճառքի մենեջեր Գրիգոր Գամազյանը պատմեց նոր մոդելի առանձնահատկությունների մասին, պատասխանեց հավաքվածների հարցերին: Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ ավտոմեքենայի մի քանի համալրումների և գրանցվել թեստ-դրայվի:

Nissan ապրանքանիշը հայտնի է աշխարհին իր ամենագնացների և քրոսովերների մեծ ընտանիքով: Շատերն արդեն հասցրել են ծանոթանալ այդ շարքի կարկառուն ներկայացուցիչների՝ X-Trail-ի, Juke–ի, Pathfinder–ի ընթացքային որակների հետ և դառնալ Nissan ապրանքանիշի հավատարիմ երկրպագուներ;

Եվ ահա, հասկանալով շուկայում քաղաքային քրոսովերների նկատմամբ աճող պահանջարկը՝ Nissan ապրանքանիշը անցած տարվա ամռանը Բրազիլիայում ներկայացրեց բոլորովին նոր Nissan Kicks մոդելը: Մեքենան միանգամից աչքի ընկավ տանիքի իր յուրօրինակ լողացող դիզայնով և սովորականից մեծ դիմապակիով: Այս ամենին ավելանում է նորարարական Emotional Geometry կոնցեպտը, որը արտահայտվում է կապոտի V-motion դիզայնով:

Մեքենայի աննկատ չմնացող ուրվագիծը լրացվում է հետևի բումերանգաձև լուսարձակներով, որոնք դարձել են Nissan  բրենդի այցեքարտը: Իսկ սրահի  Gliding wing ` թռչնի թևերի բացվածք հիշեցնող լուծումը, ապահովում է սրահի համաչափություն և ընդարձակություն: Առհասարակ Kicks մոդելը սահմանում է նոր որակ իր սեգմենտում սրահի հարմարավետությամբ: Նախ այն ունի իր դասում սրահի բարձրության 1034մմ / 977 մմ և ոտքերի համար նախատեսված տարածքի 1111մմ / 866 մմ լավագույն ցուցանիշներները: Ավելին, սրահի համալրումները ապահովում են պրեմիում դասին համապատասխան  որակ:  

Nissan Kicks մոդելի վաճառքները պլանավորովում են իրականացնել մոտ 80 երկրում, սակայն հիմնական թիրախը հարավամերիկյան շուկաներն են: Այդ իսկ պատճառով մեքենան առանձնանում է բացառիկ ամրությամբ և դիմացկությամբ, ինչը հատկապես կհետաքրքրի մեր սպառողներին:

Եվս մի կարևոր առանձնահատկություն. Nissan Kicks իդելական ընտրություն է ընտանիքի համար՝ իր ընդարձակությամբ և բեռնախցիկի տպավորիչ տարողությամբ: Ի դեպ բեռնախցիկը հասանելի է նաև անմիջապես սրահից, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում մեքենան:

 

Գրել կարծիք