Ինչո՞վ էին ֆուտբոլ խաղում 19-րդ դարում. բացառիկ ֆոտոշարք

Ինչո՞վ էին ֆուտբոլ խաղում 19-րդ դարում. բացառիկ ֆոտոշարք

newmag-ը լուսանկարել է Արքայական ակումբի թանգարանի ցուցանմուշները: Հոդված` ֆուտբոլի պատմության ու Ռեալի վեհության մասին:

Այս լուսանկարներն արել եմ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Ռեալը»: Իսպանական ակումբի թանգարանը պատմում էր ոչ միայն ակումբի պատմության ու ներկայի, այլեւ ռետրո ֆուտբոլի մասին:

Ապակե դարակների մեջ պահպանված էին 1900-ականների ֆուտբոլային բոլոր իրերը, որոնցով խաղացել են «Ռեալի» ֆուտբոլիստները: Կաշվե կոշիկներ ու գնդակներ, հասարակ սպիտակ կտորից կարված մարզաշապիկներ, խաղերից առաջ փոխանցվող դրոշակներ, պաստառներ: Թանգարանում մեծ սենյակ տրամադրված էր ակումբի տիտղոսներին, գավաթներին: Հայտնի է, դրանք շատ են: Բայց հետաքրքիր է` 19-րդ դարի գավաթները բացառապես եղել են ավելի մեծ եւ շատ տարօրինակ տեսքով, քան այսօրվա ֆուտբոլային գավաթները:

Այս հավաքածուի մեջ ամենահետաքրքիրը մատյանն էր, որտեղ պահված է 1902-1952 թվակնների ընթացքում իսպանական ակումբի անցած ճանապարհը պատմող բոլոր մանրամասները («Ռեալը» հիմնադրվել է 1902 թվականին,- խմբ.): Կեսդարյա տարեգրության հետաքրքրող շատ բան կլիներ: Թանգարանի աշխատակիցները չթույլատրեցին բացել մատյանը` թեեւ մյուս իրերի համեմատ այն պահված չէր ապակեպատ դարակի մեջ:

Ծայրահեղությունից` ծայրահեղություն: Ստադիոնի առաջին հարկում «Ռեալի» հովանավոր Adidas ընկերության պաշտոնական խանութն էր: Այնտեղ կար ֆուտբոլային աքսեսուարների եւ հագուստի ամենաթարմ ու ժամանակակից հավաքածուն:

Գրել կարծիք