Մեր մանկության «Иванушка»-ն. ինչո՞վ կհիշենք այսօր մահացած Օլեգ  Յակովլևին

Մեր մանկության «Иванушка»-ն. ինչո՞վ կհիշենք այսօր մահացած Օլեգ Յակովլևին

48 տարեկանում կյանքից հեռացել է «Иванушки International» խմբի էքս-սոլիստ Օլեգ Յակովլևը: Բժիշկները հայտնել են, որ Յակովլևի մահվան պատճառը թոքերի երկկորղմանի պնևնոմանիան է:

Օլեգ Յակովլևը ծնվել է Ուլան-Բատորում, ավարտել է Իրկուտսկի թատերական ինստիտուտը, տեղափոխվել է Մոսկվա ու խաղացել Արմեն Ջիգարխանյանի թատրոնում: Վերջինիս Օլեգը համարում էր իր երկրորդ հայրը, իսկ բեմը` իր հարազատ տունը:

Գեների անսովոր համադրությունը (երգչի հայրը ուզբեկ էր, մայրը` բուրյատ) Օլեգին տպավորիչ արտաքին է ապահովել, որն էլ եղավ նրա կարիերայի հաջողության գրավակններից մեկը:  «Иванушки International» խմբի անդամ դարձավ 1998-ից: Անդրեյ Գրեգորև-Ապոլոնովիչի, Կիրիլ Անդրեևի և Իգոր Սորինի հետ նկարահանվեց  «Кукла» երգի տեսհոլովակում:

Բայց խմբի լիիրավ սոլիստ Օլեգը դարձավ ավելի ուշ: Չաագույժ պարադոքսը նրանում է, որ Օլեգը «Իվանուշկաներին» միացավ Իգոր Սորինին փոխարնելու, վերջինս նույնպես վաղաժամ հեռացել էր կյանքից:

1998-ին Իգոր Մատվիևի պրոդյուսերական պրոեկտը փառքի գագաթին էր: Երիտասարդ «Իվանուշկաները» մի ամբողջ սերունդ «ալյոնուշակների» կուռքն էին ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում: Խմբի այն ժամանակ ամենամեծ հիթը «Тучи» երգն էր:

1998-ին  խումբը սուպերպոպուլյար դարձավ «Тополиный пух» կատարումով:

Օլեգ Յակովլևը Իվանուշկաների հետ աշխատեց 15 տարի: Խմբից նա պաշտոնապես հեռացավ 2013-ին: Հայտարարեց սոլո կարիերայի մասին, ձայանգրեց «Танцуй с закрытыми глазами» երգը, որը հիթ դարձավ ու  հաջողություն բերեց:

Բայց Յակովլևի անհատական կարիերան ռուսական շոուբիզնեսում այդ հիթով էլ ավրատվեց: Նա այդպես էլ երկրպագուների համար մնաց  «Иванушки International»-ի այն փոքրամարմին շիկահեր տղան:

 

Գրել կարծիք