Սովորական մարդկանց արտասովոր սիրո պատմությունները

Սովորական մարդկանց արտասովոր սիրո պատմությունները

newmag-ը ներկայացնում է պատմությունների նոր շարք: Իրենց առաջին սիրո պատմությունով կկիսվեն մարդիկ, որոնք դուրս են կապույտ էկրանից և սնդուսափայլ կայքերի թայմլայնից: Առաջին հերոսը աղբատար մեքենայի վարորդ 26 ամյա Գևորգ Ալեքսանյանն է:

Հայտնիների սիրո պատմությունները հետաքրքիր են բոլորին, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լինում: Քաղաքում, սակայն, կա այդպիսի մոտ 1 միլիոն սիրո պատմություն, որոնց հերոսներին մենք չենք ճանաչում, բայց առանց նրանց, մեր կյանքն այն չէր լինի:

Ծագումով Մարտունի քաղաքից է: Ասում է առաջին սիրո պատմությունը, եղել է երրորդ դասարանում:

_ Իմ հորեղբորորդին ինձնից մի տարի փոքր էր: Իրենց դասարանում էր Լուսինեն սովորում: Սկզբից եղբայրս էր հավանել: Երբ տեսավ, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, ասաց դու ուզի, լավ աղջիկ է: Այդպես էլ սկսվեց:

Էն ժամանակ, sms-ներ, մեսինջերներ չկային: Սրտիկներ էի նկարում թղթի վրա ուղարկում: Վառարանի մեջ որ թուղթը վառում ես, մոխիր է դառնում, դրա վրա քանդակում էինք՝ «Ես քեզ սիրում եմ»: Ինքն էլ էր էդպես պատասխանում: Սա առաիջն սիրո մասին: Դրանցի հետո առանձնապես «սիրառատ» չեմ եղել:

Երկու տարի առաջ հանդիպեցի ապագա կնոջս: Ռուսաստանում էի աշխատում: Ընկերս էլ հետս էր աշխատում: Այդ ժամանակ ընկերուհի ուներ: Ամեն օր կռվում էին, ինձնից էր խորհուրդ հարցնում: Հետո պարզվեց, որ իրենց հարաբերությունների միջնորդը ընկերուհու քույրն է` Սոնյան: Ամեն կռվելուց հետո ինքն է հաշտեցնում: Ծանոթացա Սոնյաի հետ: Իմացա, որ լավ մարդ է: Սկզբում շփվում էինք Skype-ով: Հետո եկա Հայաստան ու ամուսնացանք: Երեք ամիս առաջ էլ աղջիկս ծնվեց:

Գրել կարծիք