PANDORA Disney. Զարդերի նոր հավաքածուն արդեն Երևանում է

PANDORA Disney. Զարդերի նոր հավաքածուն արդեն Երևանում է

PANDORA-ն հայտնի է ամբողջ աշխարհում որպես բարձրորակ նյութերից, ձեռակերտ և միևնույն ժամանակ մատչելի զարդեր արտադրող ապրանքանիշ:

Միկի և Մինի Մաուսներով, ինչպես նաև Disney-ի այլ հերոսներով ոգեշնչված հավաքածուն իրականություն է դարձնում հեքիաթային աշխարհը և ոգևորում կանանց իրականացնել իրենց երազանքները: Այս աշնանը փորձեք նկատել ձեզ շրջապատող հեքիաթային մանրուքները՝ կրելով PANDORA Disney զարդերը:

Նոր հավաքածուում Disney փոքրիկ էլեմենտներն են՝ նախատեսված PANDORA մեդալիոնների համար, որոնք, կարող եք արդեն ձեռք բերել առանձին-առանձին:Սա հնարավորություն կտա ընդգծել ձեր ոճն ու անհատականությունը:

Բարձրորակ արծաթից Disney փոքրիկ էլեմենտները, շողշողուն Միկի և Մինի էլեմենտները, Միկիի և Մինիի համբույր էլեմենտը իրենց սև բյուրեղներով, թափանցիկ և կարմիր ցիրկոն քարերով և ձեռակերտ կարմիր ու սև էմալով ձեր առօրյա տեսքին կախարդական փայլ կհաղորդեն:

Այս սեզոնի նորույթ է համարվում նաև բարձրորակ արծաքից PANDORA շողշողուն մեդալիոնը: Այս մեդալիոնի ցիրկոնից շրջանակն ու շափյուղա ապակին հատուկ ստեղծված են ձեր ոճային համադրությունները լավագույն կերպով ներկայացնելու համար: Իր փոփոխվող շղթայի շնորհիվ այս մեդալիոնը կարող եք կրել երեք տարբեր երկարություններով:

Կախարդանքը կարող եք տարածել նաև ձեր ձեռքերին՝ կրելով Միկիի և Մինիի նկարով չարմերը:

Disney հավաքածուի զարդերը սետղծված են բարձրորակ նյութերից՝ օգտագործելով արհեստագործության նորարարական մեթոդները: Այս հավաքածուի զարդերը կարող եք հեշտությամբ համադրել այլ PANDORA հավաքածուների հետ ձեր տեսքին էլ ավելի հեքիաթային փայլ ավելացնելու համար:

 

PANDORA  ոճային զարդերը միտված են աշխարհի կանանց պարգևել լավագույն  հիշողությունները պահպանելու հնարավորություն՝ յուրաքանչյուր առիթի կամ կյանքի երջանիկ ակնթարթներին համապատասխան զարդեր արտադրելով: PANDORA զարդերը ներկայացված են աշխարհի ավելի քան 100 երկրներում և 8100 վաճառակետերում՝ ներառյալ 2100 ֆիրմային խանութներր:

PANDORA-ն հիմնադրվել է 1982թ.-ին Կոպենհագենում: Հիմնադրման օրվանից առ այսօր ունի ավելի քան 21 500 աշխատակից, որոնցից մոտավորապես 12 400-ը Թայլանդում, որտեղ էլ արտադրվում են զարդերը:

PANDORA-ն ներկայացված է NASDAQ Կոպենհագենում: 2016թ-ին PANDORA-ի ընդհանուր եկամուտը կազմել է 2.7 միլիարդ եվրո: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.pandoragroup.com կամ www.pandora.net կայք:

Գինը՝ սկսած 10 500 ՀՀ դրամից

Հասցե ՝ Դալմա Գարդեն Մոլ, Ծիծեռնակաբերդի խճ.3

                Երևան Մոլ, Արշակունյաց 34

Հեռ. ՝ +374 11 500 499

          +374 11 500 411

Գրել կարծիք