10 սխալ, որ ծնողները թույլ են տալիս երեխայի դաստիարակության ընթացքում

10 սխալ, որ ծնողները թույլ են տալիս երեխայի դաստիարակության ընթացքում

Հաճախ դաստիարակում եք կիրթ, համարձակ երեխայի, տարիներ հետո ձեր առջև կանգնում է «գլխիվայր շրջված», բարդույթներով լի երիտասարդ: Զարմանալու փոխարեն, ինքներդ ձեզ հարցրեք` որտե՞ղ եք սխալվել:

Եթե երեխան ինքնամփոփ է և հաճախ է ստում, նշանակում է, որ դուք միշտ սուր եք արձագանքում նրա սխալներին: Ձեր խիստ վերաբերմունքը տեսնելով՝ նա գտել է ելքը. ավելի լավ է ոչինչ չասել կամ սուտ հորինել, քան արժանանալ ձեր կշտամբանքին:

Եթե երեխան խանդոտ է, նշանակում է դուք հաճախ եք նրան համեմատում ուրիշների հետ: Այն, որ նա ավելի վատն է, քան իր ընկերը կամ եղբայրն ու քույրը, երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիա, տրամադրության անկում, հիմք հանդիսանա հետագա բարդույթների ձևավորմանը, որն էլ հանգեցնում է բոլորին ու ամեն ինչի համար խանդելուն:

Եթե երեխան վատատես է, ապա հնարավոր է, որ դուք չեք ուրախանում նրա լավ արարքներով, քիչ եք խրախուսում, դրա փոխարեն արձագանքում եք միայն վատ պահվածքի ժամանակ: Պետք չէ թաքցնել հիացմունքը:

Եթե երեխան չունի կարծիք կամ չի կարողանում պնդել իր կարծիքը, նշանակում եք դուք հաճախ եք բոլորի մոտ նրան քննադատում, բոլորի աչքի առաջ նկատողություն անում կամ փնովում:


Երեխաների ու դաստիարակության մասին գրել ենք նաև


Եթե երեխան վախկոտ է, նշանակում է դուք նրան չափից շատ եք հովանավորում, թույլ չեք տալիս սխալվել, հնարավարություն չեք տալիս ամենաչնչին դժվարություններն անգամ սեփական ուժերով հաղթահարել, ինչն էլ հագեցնում է նրան, որ երեխան անվստահ է սեփական ուժերի նկատմամբ: Նա կմեծանա դժվարություններից խուսափող ու ոչինչ չձեռնարկող մարդ:

Եթե երեխայի «աչքն ուրիշի ապրանքի վրա է», ապա նշանակում է, որ ժամանակին դուք գնել եք նրա համար այն խաղալիքները կամ հագուստը, որոնք երեխային դուր չեն եկել: Տվեք նրան ընտրելու հնարավորություն:

Եթե երեխան չի հարգում ուրիշի զգացմունքները, նշանակում է դուք երբեք ուշադրություն չեք դարձրել, թե ինչ է զգում նա, ինչ է մտածում, ինչն է նրան հուզում, այլ մշտապես հստակ ուղղորդել եք ինչ անել:

Եթե երեխայի ինքնագնահատականը ցածր է, ապա նշանակում է, որ դուք ավելի շատ խորհուրդ եք տալիս, քան խրախուսում:

Եթե երեխայի պահվածքը կոպիտ է ու անքաղաքավարի, պատճառն այլ տեղ մի փնտրեք, գուցե դուք էլ եք այդպիսին: Փոխեք ինքներդ ձեզ, կփոխվի նաև երեխան:

Եթե երեխան մտադրված ձեզ խանգարում է, նշանակում է նա հոգատարության ու սիրո կարիք ունի, նշանակում է նա ձեր կարիքն ունի:

Գրել կարծիք