ՀՀ-ում մշտական բնակությունը ` քաղաքական «мозоль». չի խանգարում, բայց զզվեցնում է

ՀՀ-ում մշտական բնակությունը ` քաղաքական «мозоль». չի խանգարում, բայց զզվեցնում է

Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել խորհրդարանական ընտրությանը, երբ Սահմանադրության փոփոխված տարբերակում ամրագրված են վերջին 4 տարում ՀՀ- ում մշտական բնակության ու միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջները:

Ռուսաստանում բարձր վարձատրվող աշխատանքը թողած, սեպտեմբերից նորից Հայաստան տեղափոխված Կարեն Կարապետյանը իրավունք կունենա՞ 2017-ին ընդգրկվել ՀՀԿ ցուցակում,-այս հարցն առաջինն էր, որ ուղղվեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանին Հանրապետականի` սեպտեմբերյան նիստից հետո, երբ հայտարարվեց` Կարեն Կարապետյանն է վարչապետի միակ թեկնածուն:

Սահմանադրության փոփոխված տարբերակում ամրագրված են վերջին 4 տարում ՀՀ- ում մշտական բնակության ու միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջները (նախկինում 5 տարի էր): Այն ժամանակ հարցին հստակ պատասխան չտրվեց, չի տրվում նաև հիմա, երբ ընտրացուցակները կազմելու ակտիվ փուլն է:

«Վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Դա չհամապատասխանի Սահմանադրության պահանջին, ՀՀԿ ցուցակում չեմ լինի»,- Կարեն Կարապետյանի պատասխանից ակնհայտ է` կեղծիքի չի գնա:

Հայաստանյան ընտրությունների պատմությունը ցույց է տալիս` եթե որոշվի, որ տվյալ փուլում անձը Սահմանադրությունից կարևոր է, Մայր օրենքի վրա էլ աչք կփակեն, հիմնավորելու տարբերակ կգտնեն: Այդպես չեղա՞վ 98-ին` Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Նախագահի թեկնածուն պետք է վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացի հանդիսանար, ու այդքան էլ մշտապես բնակվեր:

Արցախից եկած Քոչարյանին ԿԸՀ- ն գրանցեց, չնայած քննադատություններին ու հանրության պնդումներին, թե հենց այդ պահից էլ երեք միլիոն մարդու աչքի առաջ խախտվեց առաջին Սահմանադրությունը: Տրվեց ոչ թե մեկ, այլ մի քանի հիմնավորում` Քաղաքացիության մասին օրենքը 95-ից էր ուժի մեջ, ուրեմն 12 թեկնածուներից ոչ մեկն էլ տասը տարվա քաղաքացիություն այսպես թե այնպես չունի: Գլխավոր մյուս հիմնավորումն այն էր, որ Ղարաբաղը Հայաստանից չենք տարանջատում. ասում ենք Ղարաբաղ, հասկանում` Հայաստան: Այն ժամանակ ԿԸՀ-ի` նույնիսկ կոմունիստ անդամն էր կողմ, պնդելով, թե ինչպես կարող են դեմ լինել պատերազմ տեսած Քոչարյանի գրանցմանը:

Ռոբերտ Քոչարյանին գրանցեցին, իսկ մյուս ընտրություններում` 2003-ին, Րաֆֆի Հովհաննիսյանին մերժեցին. վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի չէր. «Որպես հայ շատ ենք հարգում, հաճելի է, որ եկել, բնակվում է Հայաստանում, բայց ամերիկյան քաղաքացիությունից չի հրաժարվում»,- ԿԸՀ այն ժամանակվա նախագահ Արտակ Սահրադյանը այս խոսքով էլ մերժեց Հովհաննիսյանի գրանցումը, որպես նախագահի թեկնածու:

Եվ վերջ:

Հիմա` եզրահանգում. օրենքի կոնյուկտուրային հիմնավորումը միշտ էլ քաղաքական է.

Ռոբերտ Քոչարյանին գրանցեցին, անտեսելով Սահմանադրական նորմը` որոշումը քաղաքական է:

Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցեցին` որոշումն օրինական էր, բայց նաև` քաղաքական:

Կարեն Կարապետյանին գրանցեն` որոշումը կլինի քաղաքական, չգրանցեն` էլի քաղաքական:

Գրել կարծիք