[Շարունակությունը` գրքում] Դերենիկ Դեմիրճյան. Քաջ Նազար

[Շարունակությունը` գրքում] Դերենիկ Դեմիրճյան. Քաջ Նազար

Զանգակ հրատարակչությունը վերահրատարակել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթ–կոմեդիան՝ հինգ արարով, փոքր մեծերի և մեծ փոքրերի համար: Կազմի և գրքի նկարազարդումները՝ Արա Բեքարյանի

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՏԱՆԸ

Տեսարանը ներկայացնում է Նազարի տան բակը: Ձախակողմը չար­ դախավոր2 խրճիթ է՝ մի պատուհանով և դռնով: Դիմացը բակի պա­ րիսպն է, որ դեպի աջ ձգվելով՝ առաջ է ծռվում, և հենց այդ անկյու­ նում բակի դուռն է: Այնուհետև պատը դեպի առաջ է գալիս և վեր­ ջանում այնպես, որ աջակողմը մի փոքրիկ հրապարակ է գոյանում: Խրճիթի ձախ անկյունից մուտք է բացվում դեպի նրա հետևը: Դիմացի պարսպի հետևը և աջակողմը անտառ է: Պարսպի դիմաց պատին լվացքի գույնզգույն շորեր են փռված:

Ձախակողմը՝ տան դռան և չարդախի անկյունում, մի կամ3 է դրած, որի հետևը ծակուռ4 է գոյանում:

Օրը թեքվում է դեպի երեկո: Արևը ցոլում է բակի մեջ, ուր մի չինարի ստվեր է անում: Շների հեռու հաչոց է լսվում:

ՆԱԶԱՐ — (Ծույլ շարժումներով, գզգզված մազերով, խոշոր, հասակավոր մարդ, երկար բեղեր ունի, կզակը խուզ­ ված է: Մորթին գցել է դռանը և վրան թեք ընկած՝ կիսա­ քուն երազում է: Սթափվելով և առանց ներս նայելու)… Ուստիա՛ն:

ՈՒՍՏԻԱՆ — (Չարադեմ, կոպիտ և հաստլիկ կին, կերակուր է խառնում թոնրի մեջ) Հրամայի՛, աղա՛:

ՆԱԶԱՐ — Ուստիա՛ն, ի՞նչ եմ ասում, օրը թեքվեց, հը՞: ՈՒՍՏԻԱՆ — Քո՞ռ ես, մտի՛կ արա:

ՆԱԶԱՐ — Ես էլ էդ եմ ասում:

ՈՒՍՏԻԱՆ — Թե որ էդ ես ասում, էլ ի՞նչ ես խոսում: ՆԱԶԱՐ — Ասում եմ՝ գնամ գեղամեջ, թալանը բերեմ: ՈՒՍՏԻԱՆ — (Հետաքրքիր) Թալա՞նը, հա, ո՞ւր է, բե՛ր:

ՆԱԶԱՐ — (Ծոծրակը քորելով) Ասում եմ՝ վեր կենամ մի գնամ: (Վեր է կենում և մորթին քարշ տալով՝ բերում գցում է թոնրի կողքին և վեր ընկնում վրան) Գնամ, ասում եմ, էն իքը5՝ գեղամեջ…

ՈՒՍՏԻԱՆ — Բը ե՜… էլ ո՞ւր վեր ընկար: ՆԱԶԱՐ — Հա՛, էդ եմ ասում ես էլ…

ՈՒՍՏԻԱՆ — Բա գնում էիր գեղամեջ՝ թալան բերես:

ՆԱԶԱՐ — Ես էլ էդ եմ ասում: Տեսնեմ՝ տղերքը գեղամիջումն են՝ մի ղարկեմ սարը, քարվան բան անց կենալիս կլինի… ՈՒՍՏԻԱՆ — Չեմ իմանում՝ ինչ ես ասում: Բա ասում էիր՝ թա­լանը եկել է: ՆԱԶԱՐ — Ի՞նչ թալան:

ՈՒՍՏԻԱՆ — Կրեմ գլուխդ, բա ո՞ւր էիր ասում:

ՆԱԶԱՐ — Էդ չէ. ասում են՝ Քյոռօղլու իգիթներն են եկել գեղը: Գնամ՝ մի տեսնեմ՝ էդ ո՞նց են սիրտ արել:

ՈՒՍՏԻԱՆ — Ի՞նչ… էլի գնում ես՝ գեղամիջում շնթռես: Ի՞նչ գործ ունիս գեղամիջում:

ՆԱԶԱՐ — Իգիթ եմ, պիտի գեղամիջում երևամ:

ՈՒՍՏԻԱՆ — Դու ման ծակը հազար թումանի ես առնում, ասում ես՝ իգի՞թ եմ:

ՆԱԶԱՐ — Կարգի՛ն խոսի:

ՈՒՍՏԻԱՆ — (Մեծաբերան ու սպառնագին) Բա ո՞նց չէ՝ «կարգին խոսի»: Գեղի իշխա՜ն ես: Գլո՛ւխդ թաղեմ: Էդ ո՞նց է, որ կարգին չեմ խոսում:

ՆԱԶԱՐ — Չեմ հասկանում՝ դու ինձ ինչի տեղ ես դրել, որ ասում ես՝ «իշխան եմ»: Ապա ի՞նչ եմ: Էդպես մի՛ խոսի, թե չէ վեր կացա, հա՜…

ՈՒՍՏԻԱՆ — Բո՛յդ թաղեմ, դու ո՞վ ես, որ վրադ չխոսեմ: Մի թալան ես բերում տո՞ւն, թե՞ մի հունար ունիս: Էդ էլ ինձ պահելու տե՞ղն է:

ՆԱԶԱՐ — Ի՞նչ ես դուրս տալիս, ե՞ս պիտի քեզ պահեմ, թե՞ դու ինձ:

ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց թե: Ինչո՞ւ չես աշխատում:

ՆԱԶԱՐ — (Սպառնանքով) Էդ ի՞նչ իմացա, էդ ի՞նչ համարձա­ կություն էր…

ՈՒՍՏԻԱՆ — (Ակամա զարմացած) Ի՞նչ եղավ:ՆԱԶԱՐ — Էդ ո՞նց բերնից թռցրիր: Նազարն աշխատի՜: Գիտե՞ս՝ աշխարհք իմանա, ինչ կանի քեզ:

ՈՒՍՏԻԱՆ — Բո–ո՜… թագավոր ես գլխիս, որ չաշխատե՞ս: ՆԱԶԱՐ — Իմացի՛ր, որ ես չպիտի աշխատեմ, դու պիտի աշխատես: ՈՒՍՏԻԱՆ — Ինչո՞ւ, հողեմ գլուխդ, դու ի՞նչ ես:

ՆԱԶԱՐ — Էնդուր6, որ ես ազնիվ եմ:

ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց թե ազնիվ ես: Էդ էլ նո՞ր հնարեցիր:

ՆԱԶԱՐ — Ի՞նչ պիտի հնարեմ: Գրքերի մեջ գրած է: Պապիս ապուպապը թագավոր էր: Մենք ցեղով ազնիվ ենք: ՈՒՍՏԻԱՆ — Ցխեմ պապիդ գլուխը: Ցեղով ազնիվը դու դա­ռար, հա՞: Չես աշխատում, հերիք չի, հիմի էլ իմ ազնվու­ թյունն ուզում ես ձեռիցս խլես: Ազնիվը դո՞ւ ես, թե՞ ես:

ՆԱԶԱՐ — Պո՜, դո՞ւ էլ ազնիվ դուրս եկար: Դու ի՞նչ ազնիվ ես: ՈՒՍՏԻԱՆ — Ազնիվը ես եմ: Դու որ չես իմանում, աշխարհք չի՞ իմանում:

ՆԱԶԱՐ — Էդ ո՞նց եղար ազնիվ, խելքի՛ տոպրակ: ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց թե: Ազնիվ որ չէի, էլ իմ հերը ո՞ւր կասեր:

ՆԱԶԱՐ — Ոտներդ քե՜զ քաշի: «Ազնի՜վ»: Չհամարձակվե՛ս Նազարի մոտ էդ խոսքերն ասես, մին էլ աշխատանքի անուն տաս: Սովոր ես վրաս բերան պատռես: Անունս աշխարհք է դմբդմբացնում: Մի տես՝ իմ ահից Քյոռօղ­ լին մոտենո՞ւմ է գեղին: Էդ ո՞ւմ շնորհքն է: Ա՜յ իմ գործը: Դու իգիթի պատիվն ի՞նչ ես իմանում: Իի՜… Խոսեցրիր ու գործից գցեցիր: Ո՞վ է իմանում՝ գեղամիջում ինչ կռիվ է: Մի գնամ՝ էդ Դաղստանի ավազակների աչքին երևամ՝ գեղին վնաս չտան: (Վերցնում է մորթին ու քարշ տալիս դռան հետև, վեր է ընկնում վրան):

ՈՒՍՏԻԱՆ — Հավերին քը՛շ արա՝ բակը չմտնեն, թե չէ (ցույց տալով պուճախը7) տեսե՞լ ես պապական դագանակը: Կարկաժդ8 կճղեմ:

ՆԱԶԱՐ — (Ներս մտիկ տալով) Կա՛ց՝ մի էս կռիվը վերջանա, տե՛ս, թե ինչ հարսանիք եմ սարքում գլխիդ:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (Ներս մտնելով տան հետևի մուտքից) Ուստիա՞ն:

ՈՒՍՏԻԱՆ — Ո՞վ է: Գյուլլզա՞ր: Արի՛:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Ի՞նչ ես շինում, ա՛յ կնիկ: Էս ո՞նց է, որ մարդդ տունը չի:

ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց տանը չի: Հրեն շնթռել է՝ դռան հետև: ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (Մի փոքր ցած) Էլի բանի չի՞:

ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց կլինի, որ բանի լինի: Էսքան կնկա մարդ, գնաց աշխարհք թալանեց բերեց տուն, սա ընկած է գլխիս պարապ հացակեր: Ձեռիցը ո՛չ թալան է գալիս, ո՛չ աշխա­ տանք:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Գեղացիք նախրապան են ուզում: Չի՞ մտնի: ՈՒՍՏԻԱՆ — Նազարը նախրապա՞ն: Դու մելիք, իշխան ասա՛, սարդար, խան ասա՛, թե չէ նախրապանություն լայե՞ղ կանի:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Բա ո՞նց է անելու:

ՈՒՍՏԻԱՆ — Ի՞նչ իմանամ. էն է ընկած է միթելի9 պես ու առա­ վոտ–իրիկուն սուլթանից ու մելիքից է խոսում:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Ո՞վ է իմանում, ա՛յ կնիկ, կարելի է՝ մելիք է դառնում: Ի՞նչ կա որ: Կասի, կասի, մի օր էլ կդառնա: ՈՒՍՏԻԱՆ — Է՜, փսլնքո՞տը: Քիթը չի կարում սրբի, ասում ես՝ մելի՞ք:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Ես ասում եմ՝ կդառնա:

 

ՈՒՍՏԻԱՆ — (Մտածելով) Կդառնա՞… ի՞նչ գիտես: ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Լավ, չե՞ս ուզում՝ դառնա:

ՈՒՍՏԻԱՆ — Ինչի՞ չեմ ուզում: Պակա՞ս մելիքի կնիկ եմ: Համա էս փալասի կտո՞րը պիտի իմ գլխին մելիք դառնա: Խաբվեց իմ հերը, ինձ տվեց սրան: Թե չէ ես իմ հոր տանը մելիքի աղջիկ էի, հիմի ի՞նչ է իմ հալը: Մի կտոր հաց չունենք:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Դու էլ, որ տեսնում ես՝ մարդդ անպետք է, ինքդ աշխատի:

ՈՒՍՏԻԱՆ — Ախր ո՞նց աշխատեմ, մատա՛ղ: Էսօր հերս գեղի իշխան է: Ինձ լայե՞ղ է, որ աշխատեմ:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Բա ո՞նց է լինելու ձեր բանը:

ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց է լինելու: Գլուխը կջարդեմ, աշխատել կտամ, կուտեմ: Տեսնեմ՝ ո՞վ է մելիքը: Բա ի՞նչ: Կթողնե՞մ, որ մելիքի աղջկան էսպես պահի ու հըլա իշխանի տեղ իրան դնի: Ազնիվը ես եմ:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Ի՞նչ եմ ասում, Ուստիա՛ն, երեխես վախե­ ցել է, մի գաս՝ վախը չափե՞ս, հենց ապրես:

ՈՒՍՏԻԱՆ — Գնա՛նք: Ես էլ հենց գեղամեջ էի գնում: Դուրս են ելնում տան հետևի մուտքից: Միջոց:

ՆԱԶԱՐ — (Թմրել, ննջում է՝ գլուխը դռանը հենած): ՉԱՐԱՃՃԻ ԵՐԵԽԱՆԵՐ — (Կամացուկ մոտենում են և փայտով

նրա քթի հետ խաղալով՝ զարթնեցնում են նրան): ՆԱԶԱՐ — (Վեր թռչելով) Հը՞, ո՞վ է: (Ներս փախչելով): ԵՐԵԽԱՆԵՐ — (Փախչում են: Հեռվից) Փսլնքո՜տ Նազար: ՆԱԶԱՐ — Ձեննե՜րդ կտրեցեք, լակոտնե՛ր, ձեր հերերն եք

տեսել, չեք տեսել Քաջ Նազարը: Էս է, գալիս եմ: ԵՐԵԽԱՆԵՐ — Վախկո՜տ Նազար:

ՆԱԶԱՐ — Սպասեցե՛ք՝ ձեր հերը կանիծեմ: ԵՐԵԽԱՆԵՐ — (Հեռանում են):

ՆԱԶԱՐ — (Միջոց: Պառկում է: Ճանճերն սկսում են անհան­ գիստ անել: Քշում է նրանց) Քշա՜… (Ծույլ հորանջելով)

Չեն թողնում՝ քնի մարդ: Իիի՜… շա՛ն կնիկ, արի՛ մի սրանց քշի, էդ է՞լ ես անեմ: (Ներս է նայում) Վա՜, գնացե՞լ է: Ուս­ տիա՛ն: (Ուզում է մորթին վերցնի, ներս գա, ծուլանում է և վեր ընկնում) Ի–ի–ի՜… բեզարած եմ, թե վեր կենամ: (Միջոց) Հիմի մութն էլ կընկնի… Ո՞վ է իմանում… գողի, ավազակի տարի է: (Ճանճերին) Դե, քշա՛, է՜… Իմ ցավն ինձ հերիք չի, դուք էիք պակաս: (Մորթին դեպի ներս է քաշում մարմնով և ինքն էլ սողում է ներս) Իիի՜… Սա­ տանան ասում է՝ վեր կաց ու միանգամից ջարդի պրծի: (Բարկանալով) Տո՛, դուք ո՞ւմ հետ գործ ունեք: (Խփելով իր երեսին) Ա՜յ ձեզ, ա՜յ ձեզ, ա՜յ ձեզ: Հը՞, սատկեցի՞ք: Դե, գնացե՛ք: Քաջ Նազարն եմ, ասող ու անող եմ: (Նայելով վայր թափված ճանճերին) Հը՞, քանի՞սն են: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ: (Ծուլանալով) Դե, էն է՝ հազար ասա, պրծի: (Գոռում է) Քաջ Նազա՜րն եմ, մին զարկեմ, կջար­ դեմ հազա՜ր:

ՄԻ ՑՆԴԱԾ ՏԻՐԱՑՈՒ — (Նիհար, գիսախռիվ, մագաղաթե գիրքը կռան տակին՝ ներս է ընկնում):

ՆԱԶԱՐ — Ո՞վ է: (Վեր է թռչում) Հա՜, տիրացուն…

ՏԻՐԱՑՈՒ — (Զույգ ոտքով տեղում տրտինգ տալով) Թալեմ– բռնեմ, բռնեմ–թալեմ: (Նկատելով Նազարին):

Բարեողջույն, եղբա՛յր Նազար, Այդ ի՞նչ այդպես ջարդես հազար:

ՆԱԶԱՐ — Ի–ի–ի՜… աշխարհքը. ալարում եմ, թե վեր կե­ նամ՝ ջարդեմ:

ՏԻՐԱՑՈՒ — Ժամանակի՜ նշան է:

ՆԱԶԱՐ — Բայց մտքումս դրել եմ, պիտի աշխարհքը ջնջեմ, ճանճերից եմ սկսել:

ՏԻՐԱՑՈՒ — Ժամանակի նշան է:

ԴԵՍՊԱՆ — Հաղթված, ջարդված մեր քաջ զորքից, Ժողովրդից ու աշխարհքից Խնդիրքով ենք եկել ահա,

Քաջ Նազարին խնդրենք հիմա: ՂՈՌՈԲՈՒՂԱ — Հա՜մմ… ասա՜…

ԴԵՍՊԱՆ — Մեր թագավորն սպանվեց էս կռվի մեջ: Ժողո­ վուրդն ու աշխարհքը մնացել են անթագավոր: Հիմի մեր ջարդված զորքը, ողջ աշխարհքը խնդրում են Քաջ Նա­ զարին, որ նա մեր աշխարհքն էլ միացնի ձեր աշխարհ­ քին և դառնա մեր ու ձեր թագավորը:

ՂՈՌՈԲՈՒՂԱ — (Նազարին) Քա՛ջ Նազար, կուզե՞ս՝ թագավոր դառնաս:

ՆԱԶԱՐ — (Ուշքի գալով, ձայնը փորն ընկած) Բերե՛ք, կդառ­ նամ:

ՂՈՌՈԲՈՒՂԱ — (Դեսպանին):

Գնա՛ հայտնիր ձեր քաջ զորքին, Ժողովրդին ու աշխարհքին,

Որ մեր Նազար մեծավորը, Դառավ մեր, ձեր թագավորը:

ԴԵՍՊԱՆ — Երթամ հայտնեմ մեր քաջ զորքին, ժողովրդին ու աշխարհքին: (Մեկնում է):

ՎԱՐԺԱՊԵՏ — Կեցցե՜ թագավոր փրկիչ Նազարը, ջարդեց հազա՜րը, ջարդի հազա՜րը:

ԺՈՂՈՎՈՒՐԴ — Կեցցե՛ Նազար թագավորը:

Զուռնաչիները նվագում են:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Գրել կարծիք