«Երիտասարդ Պապը». պատմաբանի դիտարկումներ՝ ֆուտբոլն ու սեքս-սկանդալները իրական Վատիկանում

«Երիտասարդ Պապը». պատմաբանի դիտարկումներ՝ ֆուտբոլն ու սեքս-սկանդալները իրական Վատիկանում

Պատմաբան Թամարա Էյդելմանի լեկցիայի սեղմագիրը Պաոլո Սորենտինոյի Երիտասարդ պապը սերիալի դեպքերի և իրական Վատիկանի մասին:

Սորենտինոն անընդհատ խաղում է մեզ հետ: Խնդիրը միայն պատմական թեմաները չեն, նա միշտ հանելուկներով է խոսում, էմոցիաներ փոխանցում: Կարելի է, իհարկե, մի կողմ թողնել պատմությունն ու «Երիտասարդ Պապը» դիտել պարզապես որպես բազմասերիանոց ֆիլմ: Բայց եթե մի քիչ խորանալ, հետաքրքրիր անցքեր կբացահայտվեն: Սորենտինոն փոխառել է և բերադրում է Վատիկանի կուրիայի իրական պատմությունը: Նա դա անում է ժամանակակիցի զուգորդմամբ. Պապը մեր օրերից է, ու նրան հետևելը գերհաճույք է:

Սուրբ Աթոռի պետքարտուղարը

16-րդ դարավերջին Հռոմում կար «կարդինալ-զարմիկի» պաշտոն: Զարմիկ լինելը պարտադիր չէր: Այդ կարդինալը կարող էր լինել պապի ինչ-որ ազգական, որը նրա խնամակալն էր:  Նա, որպես կանոն, կարդինալների մեջ լինում էր ամենագլխավորը: 17-րդ դարավերջին այս պաշտոնը վերացրին, ու այդ ժամանակ էլ առաջ եկավ պետական քարտուղարի պաշտոնը: Սերիալում այդ կերպարը Անջելո Վոյելոն է:

Այս ամբողջ ընթացքում միայն 3 պետքարտուղար է պապ դարձել, մնացածին ստվերում գործելն էլ բավարար է եղել: Նրանց շուրջ ձևավորվել է հսկայական բյուրոկրատական ապարատ: Պապը միշտ օգնականներ է ունեցել, բայց պապական կուրիան պաշտոնապես ձևավորվել է 16-րդ դարի վերջին, հետո ծավալվել է, ու հիմա այնտեղ մոտ 3 հազար մարդ է աշխատում: Ինտրիգները ներսում այնքան շատ են, որ մի ամբողջ ֆիլմի թեմա կարող են դառնալ:

Հայտնի պետքարտուղար Ժան-Մարի Վիյոյի մասին ասում էին, որ նա շատ ազդեցիկ է եղել: Նրա անունը կապում են նույնիսկ Հովհաննես Պողոս 1-ին պապի սպանության հետ: Սա իրապես մութ պատմություն է: Հովհաննես Պողոս 1-ին պապը պաշտոնավարել է 33 օր ու հետո մահացել :

Հայտնի պետքարտուղարներից էր նաև Ստանիսլավ Ռիլկոն: Նրա մասին ասում էին, թե Բենեդիկտոս 16-րդին փաստաթղթեր էր ստորագրել տալիս, երբ նա ուշադիր չէր լինում: Այդպիսի մի տեսարան էր կա «Երիտասարդ պապ»-ի մեջ:

Ֆուտբոլ

Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն պետքարտուղար էր, որը հետո դարձավ Սուրբ Աթոռի կառավարիչ, զբաղեցրեց նաև այլ կարևոր պաշտոններ: Նա շատ էր սիրում ֆուտբոլ, որն, ի դեպ, իտալացու համար բնական է: Մի քանի տարի առաջ Բերտոնեն էպատաժի ենթարկեց բոլորին՝ առաջարկելով ստեղծել Սուրբ Աթոռի ֆուտբոլային թիմ: Մի քանի ժամ հետո, նա ասել էր, թե կատակել է ու որ ավելի կարևոր գործեր ունի: Այդուհանդերձ, հենց նրա նախաձեռնությամբ է անցկացվում սեմինարիայի ուսանողների միջև առաջնությունը՝ Clericus Cup-ը:

Ոմանք շփոթում են, թե Անջելո Վոյելոն Տարչիզիո Բերտոնեի ծաղրանկարն է: Բայց դա այդպես չէ: Նա ամենևին էլ ծաղր չէ: Իր հարցազրույցներից մեկում Սորենտինոն ասել է, թե մարդուն մենությունից փրկում են հասարակ բաները, որոնք նրան կապում են արտաքին աշխարհի հետ, օրինակ՝ Մարադոնայի գոլը: Իսկ Վոյելոյի սերը ֆուտբոլի նկատմամբ նրան ավելի մարդկային է դարձնում:

Քույր Մարիայի հնարավոր նախատիպը

Պասկուալինա Լեներտն արտաքնապես նման է քույր Մարիային: Նա Պիոս 12-րդ պապի տնտեսվարն է եղել: Սկզբում ասում էին, թե նրանք սիրահարներ էին, որ իրական պապը Լեներտն էր, ու նա էր որոշումներ կայացնում: Պասկուալինա Լեներտն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել, նա շատ էր զբաղվում Վատիկանի գործերով: Պապը միայն նրա ձեռքից էր դեղ ընդունում: Պիոս 12-րդի մահից հետո Պասկուալինային խնդրեցին հեռանալ: Նույնիսկ ասում են, թե Պողոս 6-րդ պապը, քիչ էր մնում, վռնդեր նրան: Ի դեպ, Լեներտն առաջին կինն էր, որն ապրում էր Վատիկանում: Երբ Պիոս 12-րդ նրան բերեց Սուրբ Աթոռ, իսկական շոկ էր:

Սեքս-սկանդալներ

Վատիկանի իրական սեքս-սկանդալներն ավելի հզոր են, քան երևում են սերիալում: Քահանաների հասցեին հազարավոր մեղադրանքներ են հնչում՝ տղաների և աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Եվ, իհարկե, նրանց ոչ ոք չի աքսորում Ալյասկա: Ամեն ինչ այլ կերպ է: Բոստոնի արքեպիսկոպոս Բերնարդ Լոուն, որը արքեպիսկոպոս Քերթվելի նախատիպն է, անձամբ ներքաշված չէր որևէ սկանդալում, նա պարզապես կոծկում էր բազմաթիվ քահանաների արարքներ: Իրական մեղավորներին շատ երկար ժամանակով ազատազրկեցին, իսկ Բերնարդ Լոուին Հովհաննես Պողոս 2-րդ պապը, ի զարմանս բոլորի, բերեց Վատիկան և թույլ տվեց այնտեղ կարճել օրերը:


Պաոլո Սորենտինոն` «Երիտասարդ պապը» սերիալի, իշխանության ու կասկածների մասին


Խույրը Վաշինգտոնից

Լենիի համար մեծ նշանակություն ուներ խույրը: Մինչև այն չբերեին Ամերիկայից, նա չէր պատրաստվում կարդինալների առաջ ելույթ ունենալ:

Խույր կրելը պապական հնագույն սովորություն է: Որքան շատ էին պապերը հավակնում աշխարհիկ իշխանության, այնքան հաճախակի էին այն կրում: Օրինակ՝ Բենեդիկտոս 11-րդը երկգագաթ խույր ուներ, որը խորհրդանշում էր երկրային և երկնային իշխանություն: 14-րդ դարում ի հայտ եկավ եռագագաթ խույրը, հետո վերևի հատվածում ավելացավ խաչը: Բազմաթիվ բացատրություններ կան, թե ինչու պապերը նախընտրեցին եռագագաթ խույրը՝ Սուրբ Երրորդություն, պապի երկնային, երկրային և անդրաշխարհի իշխանության խորհրդանիշ և այլ բացատրություններ: Սակայն այսօր պապերն առանց խույրի են շրջում: Այդ սովորույթը ձևավորվեց Պողոս 6-րդի ժամանակ՝ 1960-ականներին: Նա շատ արարքներ Պիոս 13-րդին դուր չեն գալիս: Առաջին հերթին, նա փակեց Վատիկանի Երկրորդ տաճարը, որտեղ ընդունվել էին չափազանց կարևոր որոշումներ, ինչպես օրինակ՝ քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ մերձեցումն է, ոչ քրիստոնեաների և աթեիստների հետ երկխոսությունն ամբողջ աշխարհում: Այնտեղ նաև ասվել էր, որ պետք չէ բոլոր հրեաներին մեղադրել Քրիստոսի խաչելության համար: Սա բավական անսպասելի քայլ էր կաթոլիկ եկեղեցու համար: Բացի այդ, հենց այստեղ էր վերջապես թույլատրվել պատարագ մատուցել տարբեր լեզուներով:

Պողոս 6-րդը շատ ծիսակարգեր պարզեցրեց, ազատ արձակեց բոլոր գվարդիականներին, բացի շվեյցարականից: Ինչպես արդեն նշվեց, նա դադարեց խույր կրել և հայտարարեց, որ ոչ թե թագադրում է պետք անել, այլ երդման արարողություն: Պողոս 2-րդը խույրը ցուցադրաբար դրեց Սուրբ Պետրոսի տաճարի խորանում և նույնիսկ ցանկանում էր վաճառել այն ու գումարը բարեգործությանն ուղղել, բայց, ամեն դեպքում, նրան հետ համոզեցին: Ամերիկյան կաթոլիկ եկեղեցին հետ գնեց խույրն, ու այն պահպանվում է Վաշինգտոնում: Պողոս 6-րդը չարգելեց այն կրել: Տեսականորեն ցանկացած նոր պապ կարող է ասել, որ պետք է թագադրվի խույրով, բայց մինչև հիմա ոչ ոք դա չի արել:

Ահա թե ինչու երբ Լենին պատվիրում է խույրը Վաշինգտոնից, ըստ էության, հետ է կանգնում Պողոս 6-րդի և նրա նախորդի՝ Հովհաննես 23-րդի կատարած բոլոր լիբերալ փոփոխություններից: Նա չի ուզում ժամանակակից պապ լինել:

Պապական հանդերձանք

Խույրը միայն մի մասն է հանդերձանքի, որի մեջ Լենիին բառացիորեն փաթաթում են LMFAO «Sexy and I Know It» երգի հնչյունների ներքո: Երբ Պիոս 13-րդը պատրաստվում է հանդես գալ կարդինալների առջև, նա տեղը տեղին հանդերձավորվում է: Յուրաքանչյուր պապ ստանում է «Ձկնորսի մատանին», որի վրա պատկերված է Պողոս առաքյալը ձկնորսական ցանցով: Առաջ դրանով կնքում էին  փաստաթղթերը: Պողոս 6-րդից հետո, սակայն, այն գրեթե ոչ ոք չի կրում: Սերիալում անհասկանալի է, թե ինչ մատանի է դնում Լենին, բայց հավանականությունը մեծ է, որ հենց «Ձկնորսի մատանին» է՝ դատելով նրա պահպանողական կեցվածքից:

Եվս մեկ նկատառում. հիմա պապերը ձեռնոց գրեթե չեն հագնում, իսկ Լենին կարմիրն է հագնում: Պապերը հիմնականում սպիտակ ու կարմիր են կրում: Սրանք կաթոլիկ եկեղեցու երկու կարևոր գույներն են, որը գալիս է դեռ միջնադարից: Ինչ վերաբերում է կոշիկներին, նա մի քանիսը փորձում է, հետո ընտրում ուրիշը: Պողոս 6-րդն ու Հովհաննես Պողոս  2-րդը պարզեցրել էին նաև այս արարողակարգը: Առաջ հստակ բաժանում կար, թե ինչ կոշիկներով է պապը արարողության գնում. դրանք պետք է ոսկեթել ասեղնագործած խաչերով լինեին: Լենին վերականգնում է այդ սովորությունը: Հետո նա պատմուճան է հանգնում, վրայից էլ՝ թիկնոց: Պողոս 6-րդից հետո գրեթե ոչ ոք այդպես չի հագնվել:

Սիքստինյան կապելլայում Լենիին պատգարակով են բերում: Այդ տեսարանում կարդինալները զարմացած են, որովհետև 40-50 տարի շարունակ այդպիսի բան չէր եղել: Պարզ է, որ այդ արարողակարգը հնագույն ժամանակներից է գալիս, ու կրկին Լենին վերադարձնում է անցյալ: Հովհաննես Պողոս 2-րդ պապը հրաժարվել էր պատգարակից ու պապոմոբիլով էր շրջում:

Պիոսների գիծը

Պիոս 12-րդ

Լենի Բելարդոն գիտակցված ընտրում է Պիոս անունը: Նրանից առաջ 12-ն էին եղել, ու վերջին 6-ը առանձնացել էին իրենց խիստ պահպանողականությամբ: Հատկապես Պիոս 12-րդի վարքը միանշանակ չէր մեկնաբանվում, երբ նա գլխավորեց Սուրբ Աթոռը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Նրա մասին կարծիքները հակասական են: Եկեղեցին ասում է, որ նա դեմ էր ֆաշիստներին ու Վատիկանում ապաստան էր տալիս հրեաներին: Այս մասին են վկայում պահպանված բազմաթիվ փաստաթղթեր: Կա նաև հակադիր կարծիք, ըստ որի Պիոս 12-րդին անվանում են Հիտլերի պապ, որովհետև նա երբեք դեմ չի արտահայտվել ֆաշիզմին ու բացահայտ չի քննադատել հոլոքոստը:

Աղբյուրը

Գրել կարծիք