Ինչպես հասկանալ, որ ձեր հարաբերությունները կործանում են ձեզ

Ինչպես հասկանալ, որ ձեր հարաբերությունները կործանում են ձեզ

Միֆեր, որոնք կանայք հորինել են իրենց կամազուրկ հնազանդությունը արդարացնելու համար: Այն մասին, թե երբ է պետք հեռանալ անհապաղ:

Կինը ստեղծվել է տղամարդու կողոսկրից, ոչ թե ոտքերից, որպեսզի նույնիսկ այս  հարցում չստորացվի: Եվ ոչ էլ գլխից, որպեսզի չգերազանցի իր տղամարդուն: Կողոսկրի աստվածային ընտրությունը նշանակում է հավասարը հավասարի հետ ու ճակատ ճակատի: Կողոսկրը ձեռքի տակ է, և սա էլ խորհրդանշական է. որպեսզի կինը միշտ պաշտպանված լինի: Եվ ձախ կողոսկրից՝ սրտի կողմից, որ սիրված լինի:

Ժամանակակից աշխարհում ընկալումները փոխվել են: Հիմա հատկապես տղամարդկանց կողմից հոգեբանական բռնությունը տարածված խնդիր է. սա, իհարկե, նորմալ չէ, բայց միաժամանակ, դրա մասին քիչ է խոսվում: Եվ ամենամեծ սխալն այն է, որ կինը բախվում է անարդար բայց տարածված միֆին, թե իսկական տղամարդ չի մնացել կամ թե իրեն ուրիշ ոչ ոք չի սիրի: Եվ սա դեռ ամենասարսափելին չէ: Հենց կանայք են հորինել գլխավոր միֆը՝ եթե խփում է, նշանակում է՝ սիրում է: Եվ այսպես, 10 նշան, որ ձեր տղամարդը կործանում է ձեզ

Ընկերների հետ հանդիպելու արգելք

Եթե տղամարդն արգելում է հանդիպել ձեր ընկերների և այն մարդկանց հետ, որոնց ճանաչում էիք մինչև նրա հետ ծանոթությունը, նշանակում է՝ նա ձեզ իր սեփականությունն է համարում և փորձում է սահմանափակել ուրիշների ազդեցությունը ձեզ վրա: Տղամարդը չի ուզում հասկանալ, որ դուք անձնականից բացի այլ կապեր ևս ունեք՝ ընտանեկան, ընկերական, գործընկերական: 

Վիրավորանքներ

Պետք է հասկանաք, որ եթե ձեզ նույնիսկ կատակով ասում են խոզուկս, ենթագիտակցորեն նպատակ ունեն վիրավորել: Եթե բարկանաք, տղամարդը կփորձի ինքնապաշտպանվել՝ մեղադրելով հենց կնոջը, թե բոլորովին էլ չէր ուզում վիրավորել ու նա պարզապես սխալ հասկացավ: Հետո էլ կսկսի դաս տալ, թե որոշ հարցերի պետք է թեթև նայել: Դուք ինտուիտիվ կհասկանք, որ այդպիսի վերաբերմունքի արժանի չեք: Պետք է վերջ տալ դրան: 

Մեղադրում է իր անհաջողությունների համար

Անհանգստանալու ճիշտ ժամանակն է, եթե տղամարդը պարբերաբար սկսում է ձեզ մեղադրել իր խնդիրների ու ձախորդությունների համար: Հիստերիաներ սկսելով՝ նա փորձում է ցույց տալ, թե ոչնչում մեղավոր չէ և պատասխանատվությունը բարդում է ձեզ վրա: 

Ալկոհոլ և թմրանյութեր

Այս երկուսը կոշտ տղամարդկանց ընկերն են: Արդյունքում դուք ոչ միայն բռնակալի, այլև անվերահսկելի, կոպիտ կենդանու զոհ եք դառնում: 

Վախ

Տղամարդը պետք է ապահովության ու անվտանգության զգացողություն փոխանցի, ոչ թե վախ: Եթե տղամարդը փորձում է հարաբերությունների մեջ վախի չափաբաժին ավելացնել, այդ հարաբերություններին պետք է վերջ տալ և հնարավորինս արագ: 

Պատժում է առանց իր թույլտվության ժամանակ անցկացնելու համար

նման պահվածքը բնորոշ է այն տղամարդկանց, որոնք արգելում են իրենց կանանց հանդիպել ընկերների հետ: Մի քանի ժանով գնում եք ինչ-որ հանդիպման առանց նրա համաձայնությունը ստանալու և վերադառնալուց հետո պատժվում: Նա սկսում է գոռգոռալ, վիրավորել, սպառնալ, որ եթե նորից այդպիսի բան անեք, կդիմի ավելի հասկանալի միջոցների, նաև ֆիզիկական ուժի և այդպես իր ուզածը կհասկացնի: 

Ստրկուհի

Հոգեբանական բռնության հակված տղամարդը վստահ է, որ ինքը բացառիկ կերպար է: Եվ սկսում է բացառիկ հնազանդություն պահանջել: Նույնիսկ մանրուքներում. սա արդեն չափազանց է: 

Հիվանդագին խանդ

Խանդը, ի դեպ, նույնպես սիրո նշան չէ: Այն առաջին նշաններից է, որ ձեր ընտրյալը սեփականատիրոջ հավակնություններ ունի: Երբ խանդում են ամեն շարժվող բանի նկատմամբ՝ ծանոթներ, ընկերներ, ֆանտազիաներ, սիրելի դերասան, սկսվում է տոտալ վերահսկողությունը: 

Կնոջը վերահսկել նրա իսկ էմոցիաներով

Այլ բառերով՝ ձեր տղամարդը մանիպուլյատոր է, ընդ որում տաղանդավոր: Օրինակ, եթե դուք նրա հետ համաձայն չեք, նա դեմոնստրատիվ վիրավորվում է և սպառնում վերջ տալ հարաբերություններին: Փորձում է մեղքի զգացողություն առաջացնել՝ միաժամանակ պնդելով իր կարծիքը: 

Ֆիզիկական բռնություն

Սա ամենաահավորն է: Տղամարդն ագրեսիա է դրսևորում, ինչը ժամանակի ընթացքում վերածվում է ծեծի: Եվ ընդհանրապես, եթե նա վիրավորում է բառերով, ինչն է խանգարում անցնել ձեռքերին: Այս իրավիճակում պետք չէ հրաշքի սպասել կամ ակնկալել, որ նա կուղղվի հանուն երեխաների: Դրա համար նա բարոյական որևէ նորմ չունի, որովհետև եթե ունենար, նման քայլի պարզապես չէր հասնի: 

Աղբյուրը

Գրել կարծիք