[Carnegie]Առաջին լեսբուհի-վարչապետը Արևելյան Եվրոպայում. Ինչո՞ւ հենց Սերբիայում

[Carnegie]Առաջին լեսբուհի-վարչապետը Արևելյան Եվրոպայում. Ինչո՞ւ հենց Սերբիայում

Գրեթե անհավանական թվացող այս առաջադրումն իրականում երկրի նախագահի խիստ հաշվարկած քայլ է:

Պարզվում է՝ Սերբիայում ավտորիտար ռեժիմը հասարակության մեջ ավելի շուտ կարող էր հանդուրժողականություն սերմանել, քան ժողովրդավարական ռեժիմը: Սերբիան քաղաքական ազատության սանդղակով Արևելյան Եվրոպայում ամենաստորին սանղդակում է: Սակայն, եթե տարածաշրջանի ժողովրդավարական երկրներում ԼԳԲՏ-վարչապետի նշանակումը կարող էր լինել չափազանց վտանգավոր, ապա Վուչիչի համար անհնարին ոչինչ չկա: Չէ որ նա բացահայտ վերահսկում է խորհրդարանն ու հանրային կարծիքը:

Սերբիան ունի լեսբուհի վարչապետ, նման իրավիճակի մասին անգամ ենթադրելն էր անհավանական թվում, սակայն սա իրողություն է: Նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջարկով երկրի վարչապետը կլինի Պետական կառավարման նախարար Աննա Բրնաբիչը: Նա ոչ միայն ընդգծված արևմտամետ քաղաքական գործիչ է, այլ նաև հայտնի է իր սեռական կողմնորոշմամբ: Եվ այնպես չէր, որ Աննա Բրնաբիչի սեռական կողմորոշումը գաղտնի էր պահվում:

Իհարկե, լեսբուհի վարչապետ ունենալն ամենևին էլ չի նշանակում, որ Սերբիայում  ԼԳԲՏ-ների իրավունքները պաշտպանված են, կամ նրանք գտնվում են լավագույն վիճակում. նրանց չեն սիրում և նրանց չեն ընդունում (թեև պետք է նկատել, որ սերբերը լեսբուհիների նկատմամբ ավելի հանդուրժող են, քան գեյերի):

Եվ երկրորդ՝ լեսբուհի վարչապետ ունենալն ամենևին չի նշանակում, որ նա է ղեկավարելու երկիրը (չնայած, ըստ Սերիբիայի սահմանադրության, երկրի ղեկավարը վարչապետն է):

Սերբիայի նախագահի առաջարկը դեռ պիտի քննարկվի ու հաստատվի խորհրդարանում, սակայն Վուչիչի պարագայում, ըստ Carnegie հիմնադրամի վերլուծաբանների, արդեն կարելի է Աննա Բրնաբիչին շնորհավորել, քանի որ որևէ պատգամավոր չի համարձակվի դեմ արտահայտվել Վուչիչի առաջարկին:

Վուչիչի որոշումը, թերևս, անակնկալ էր բոլորի համար: Քաղաքագետները ենթադրում էին, որ Սերբիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Արտաքին գործերի նախարար, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, ռուսամետ Դաչիչը: Նա նախկինում եղել էր վարչապետ, Մոսկվայում ուներ հին կապեր: Նրա նշանակումը կբալանսավորեր Վուչիչի արևմտամետ քաղաքականությունը: Սակայն քաղաքագետները սխալվեցին:

Ի՞նչ առավելությունների համար է Վուչիչը նախապատվությունը տվել Աննա Բրնաբիչին: Բնականաբար, ոչ ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանելու վեհ գաղափարի համար:


Սերբիայի մասին 


Նախ Բրնաբիչն անկուսակցական է, իշխող կուսակցությունում չունի սեփական թիմ: Երկրորդը՝ նա լեսբուհի է, և, ուրեմն, չի կարող ունենալ հասարակության այն աջակցությունը, որ երբևէ մտքովն անցնի վարչապետի պաշտոնն օգտագործելով՝ դառնա նախագահի մրցակիցը: Երրորդ՝ ընդգծված արևմտամետ քաղաքական գործիչ է, իր աշխատանքի պրոֆեսիոնալը, ունի արևմտյան կրթություն և կառավարելու հմտություն:

Լեսբուհի Աննա Բրնաբիչին նշանակելով՝ Վուչիչը մեկ գնդակով սպանեց ոչ թե երկու, այլ երեք նապաստակ. ավելի արմատավորեց երկրի արևմտամետ քաղաքականությունը, արժանացավ Արևմուտքի հիացմունքին և ապահովագրեց իրեն ապագա մրցակցից:

Ըստ Carnegie հիմնադրամի վերլուծաբանների, Վուչիչի այս քայլն անհետևանք չի մնա: Աննա Բրնաբիչը, բնականաբար, չի զբաղվելու լեսբուհիների իրավունքների պաշտպանությամբ, սակայն նրա կողմնորոշումն, անշուշտ, կազդի հասարակության ընկալման վրա: Չէ որ ազգային առաջնորդ և ազգի հայր համարվող Վուչիչը ստիպված է լինելու անընդհատ կրկնել, որ սեռական կողմնորոշումը յուրաքանչյուրի իրավունքն է: 

Սերբիայի նոր վարչապետի ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արևմտյան Բալկանները կարող են շատ ավելի եվրոպականացած, զարգացած ու հանդուրժող հասարակություն ունենալ, քան կարելի էր երբևէ ենթադրել:  Հիշենք պատմության անակնկալները. 1970-ականներին պահպանողական բռնապետություն համարվող Իսպանիայում, որտեղ կնոջն արգելվում էր աշխատել՝ առանց ամուսնու կամ հոր թուլտվության,  առաջինը օրինականացվեց միասեռական ամուսնությունը:

Արևմտյան արժեքների առավել արագ յուրացումն Արևելյան Եվրոպայում, դժվար էր անգամ կանխատեսել: Առավել և,՝ հիշելով, թե 20 տարի առաջ ինչ վերաբերմունք ուներ հենց ինքը՝ Վուչիչը, երբ պահանջում էր յուրաքանչյուր սպանված սերբի համար վերացնել 100 մուսուլման բոսնիացու: Ու եթե հաջորդը լինի Չեխիան, Սլովենիան կամ Էստոնիան, պետք չէ զարմանալ: Սերբիայից հետո՝ ամենի ինչ հնարավոր է:

Սկզբնաղբյուր

Գրել կարծիք