Ւ՞նչ կապ կա սեքսի և հոգեկան առողջության միջև. սեքսը պանացեա չէ

Ւ՞նչ կապ կա սեքսի և հոգեկան առողջության միջև. սեքսը պանացեա չէ

Սեքսը կարող է բարձրացնել տրամադրությունը, ինչպես նաև իջեցնել ինքնագնահատականը, որոշ դեպքերում հոգեկան շեղումների պատճառ դառնալ:

  • Ձեռնաշարժությունը բարձրացնում է տրամադրությունը և ինքնագնահատականը

Բացի այն, որ ինքնաբավարարումը երջանկության հորմոնների բարձրացման ամենակարճ ճանապարհն է, կարող է նաև բարձրացնել ինքնագնահատականը:  Համաձայն ամերիկյան հետազոտության,  ձեռնաշարժությամբ հաճախ զբաղվող տիկնայք ավելի գոհ են իրենց մարմնից: 

  • ԲԴՍՄ-ը կապված է հոգեկան առողջության հետ

Կարծրատիպ կա, որ ԲԴՍՄ-ը միայն անորմալների համար է, բայց գիտությունը հակառակն է ապացուցել: 2013 թվականին գիտնականնները հետազոտութուն են անցկացրել՝  համեմատելով ԲԴՍՄ-ով զբաղվող և սովորական սեքս նախընտրող մարդկանց: Պարզվում է, որ առաջին խմբի հոգեբանական դրական հատկությունները գերազանցում են երկրորդ խմբին: Օրինակ, նրանք կյանքից ավելի բավարարված են, ինչպես նաև ավելի քիչ են հակված նյարդայնանալուն:

  • Դեպրեսիան ցածրացնում է լիբիդոն

Դեպրեսիայի ժամանակ շատերը կորցնում են կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև սեքսի հանդեպ: Ցավալի է, որ որոշ հակադեպրեսանտներ նույնպես ճնշում են լիբիդոյին: Իհարկե, սա չի նշանակում, որ դեպրեսիան հարկավոր չէ բուժել: Պետք է, բայց բժշկի հսկողությամբ:


Սեքսի մասին գրել ենք նաև.


  • Սեքսը մեղմում է դեպրեսիան

Մտերմությունն օգնում է ավելի լավ զգալ: Պատճառը օրգազմի արբանյակների՝ սերոտոնինի և օքսիտոցինի մեջ է: Անշուշտ, ազդեցությունը միայն ժամանակավոր է:

  • Սեքսը նվազեցնում է անհանգստությունը

Տագնապը, ինչպես և դեպրեսիան, խանգարում է մարդկանց սեքսով զբաղվել, բայց, ինչպես և դեպրեսիայի դեպքում, սեքսն օգնում է դրա հետ պայքարել: Ամեն ինչ նրա համար, որ օրգազմի ժամանակ ուղեղում տագնապի համար պատասխանատու հատված դառնում է պակաս ակտիվ:

  • Հիպերսեքսուալությունը կարող է Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման համախտանիշ լինել

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կարող է տարբեր կերպ արտահայտվել. օրինակ, ձեռքերն անընդհատ լվանալը, ձեռնաշարժության կամ սեքսուալ ֆանտազիայի մոլուցքը:

  • Պատահական սեքսը կարող է ոչ միանշանակ ազդել հոգեկան առողջության վրա

Սեքսապաթոլոգ Ժանա Վրանգալովան պարզել է, որ պատահական կոնտակտը կարող է դրական կամ բացասաբար ազդել մարդու վիճակի վրա. Ամեն ինչ կախված է, թե ինչ պատճառներով է դա տեղի ունեցել:

  • Արդյունքը

Սեքսը պանացեա չէ, այն չի կարող օգնել հաղթահարել հոգեբանական բոլոր խնդիրները: Բայց երբեմն դրա միջոցով կարելի է գնահատել սեփական վիճակը և հասկանալ, թե ինչպես այն բարելավել:

LIFEHACKER

Գրել կարծիք