15 կարևոր օրենք համացանցի կարգապահության մասին

15 կարևոր օրենք համացանցի կարգապահության մասին

newmag-ը ներկայացնում է GQ ամսագրի կազմած համացանցային էթիկետի կանոնները:

Այս նյութի պատրաստման համար մենք հարցրել ենք երեք տասնյակ ընթերցողների՝ 28-ից 40 տարեկան հաջողակ տղամարդկանց: Նրանցից 9-ը ասել է, որ ջնջել են ֆեյսբուքյան էջը, իսկ 7-ը խոստովանել է, որ օգտվում են միայն նամակներից: Խնդիրը նույնն է. սոց.ցանցերը ժամանակ են խլում, նվազեցնում են աշխատանքի արդյունավետությունը և փոխարենը ոչինչ չեն տալիս:

Իրական աշխարհը հարմարավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով ստեղծված սոց.ցանցերը միայն աղավաղում են այն: Ստեղծարարությունների կիրքը վերածվում է հավանումնների մրցավազքի: «Ֆեյսբուքի» կամ «Վկոնտակտի» ակտիվ օգտատերը հիշեցնում է պլատոնյան քարանձավաբնակի, ով դատապարտված է տեսնել կյանքի միայն մշուշոտ մի հատվածը:

  • Ինչու՞ են ընդհանրապես անհրաժեշտ սոց. ցանցները:

Մի քանի տարի առաջ այդպիսի հարցադրումը մեղադրանք էր ժամանակակից աշխարհին և ինտելեկտուալ լուդդիզմին: Սոց.ցանցերը պետք է հասնեն միայն այն մակարդակին, որտեղ հեռախոսներն են, այցեքարտերը և առավոտյան թերթերը, այսինքն՝ շփումների, ինքնակառավառման և լուրերի ընթերցման համար:

  • Իսկ «Ինսթագրամը», «Պերիսկոպը», «Սնափչաթը» և մնացա՞ծը:

Այդ տեսակի սոց.ցանցերը կառուցված են նույն զգացմունքների վրա, որը պայմանավորված էր Բոբչինսկու գոգոլյան հողատարծքի հետ «…հենց գնաք Պետերբուրգ, այդտեղի բոլոր իշխաններին, սենատորներին և ծովակալներին կասեք, որ ահա, Ձերդ գերազանցություն, այս ինչ քաղաքում ապրում է Պյոտր Իվանովիչ Բոբչինսկին»:

  • Ի՞նչ տեղեկատվություն է ցուցադրված էջում:

Սահմանափակվեք ամենաանհրաժեշտով` ծննդյան տարեթիվ, համալսարան, աշխատանքի վայր: Եթե գտնվում եք հարաբերությունների մեջ, ապա դա ևս նշեք, բայց առանց կողակցին նշելու: Դա ավելորդ ինֆորմացիա է մեքենայի ետնապակու վրա մակագրության տեսքով:

  • Կարելի՞ է նամակագրության ընթացքում հուզապատկերներ օգտագործել:

Իհարկե, բայց միայն այն դեպքում, եթե դա միայն բացած փակագիծ է 🙂  Այդ նշանի հեղինակը Վլադիմիր Նաբոկովն է, որը բառացիորեն գրել էր հետևյալը. «Ես հաճախ եմ մտածում, որ պետք է գոյություն ունենա հատուկ տպագրական նշան, որը նշանակում է ժպիտ՝ կամարաձև գիծ»:

  • Խելամի՞տ է օգտագործել տրամադրության նշումներ, check-in և այլ բաներ:

Երիտասարդները կասեն, որ այս գործիքները հնարավորություն են տալիս ավելի լավ արտահայտել զգացմունքները: Իրականում, երբ դուք գրառման մեջ ցույց եք տալիս, որ «զգում եք ձեզ հիանալի  Ralph’s ռեսորանում, Փարիզ, Ֆրանսիա», ապա նշանակում է, որ  ձեր կյանքը հանրային եք դարձնում և ունակ չեք նկարագրել ձեր զգացողությունները սեփական բառերով:

  • Պե՞տք է ենթականներին ավելացնել ընկերների ցուցակում:

Այո, նույնիսկ անհրաժեշտ է: Ամեն դեպքում, որոնց հետ կապված եք անմիջականորեն: Ձեր կողմից բարի կամքի ժեստ կլինի, ընկերական հարաբերությունների հնարավորություն:

  • Ինչպե՞ս վերաբերվել ենթակային, որն իր էջում ընկերության հասցեին քննադատական գրառում է կատարել:

Պետք է հիշել, որ սոց.ցանցերում գրառումները համարվում են հանրային: Քննադատությունը անթույլատրելի է երկու դեպքում: Առաջին փաստն այն է, որ գործընկերը կիսվում է իր նկատառումներով ոչ միայն ձեր, այլ բոլորի հետ: Նշանակում է, որ գործընկերների միջև փոխահարաբերությունները կոտրված են և պետք է այն վերակառուցել: Երկրորդը՝ նմանատիպ դեմարշները մյուս աշխատակիցների մոտ բամբասանքների առիթ են դառնում:

  • Ինչ որ մեկը կոպիտ քերականական սխալ է թույլ տվել: Պե՞տք է տեղեկացնել:

Աշխարհը կատարյալ չէ, և բարեկիրթ մարդը տարբերվում է նրանով, որ գիտակցում ու հասկանում է այդ փաստը:

  • Ի՞նչ անել, եթե շատ եք ցանկանում կարծիք հայտնել արդիական թեմաների շուրջ:

Լեռնային Ղարաբաղի անկախություն, ցեղասպանություն, տնտեսական ճգնաժամ, և մենք մեծ ցանկությամբ անհապաղ ուզում ենք մեկնաբանել այս իրավիճակները և առաջարկել լուծումներ, որովհետև կարծում ենք, որ մեզնից ոչ ոք ավելի լավ չի հասկանում թեմայի լրջությունը։ Իրականում անհրաժեշտ է խորը շնչել և հանգստանալ։ Հնարավոր է, որ վաղն այլևս այդ թեման ձեզ չանհանգստացնի։

  • Կարելի՞ է  կրճատել բառերը և անտեսել կետադրության կանոնները:

Սկսելով գրել «բգ», «օկ», «շնհր», դուք կդժվարանաք մարդկանց հետ իրական շփումներում։

  • Ւ՞նչ անել ընդհանուր նկարների հետ, երբ հարաբերությունները ավարտվել են։

Համաձայն քաղաքավարության կանոնների, այդ որոշումը պետք է կայացնի այն մարդը, ում թողել են։ Բայց ջնջելով ընդհանուր նկարները, դուք ընդգծում եք ձեր տանջանքը, ձեզ ցուցադրում եք։ Ավելի լավ է, թող մնան։

  • Ինչպե՞ս մեկնաբանություններում պատասխանել վիրավորանքներին:

Ոչ մի ձև։ Վիրավորանքները սոց․ցանցերում որևէ ուժ չունեն։

  • Խելամի՞տ է շփվել իրական կյանքում այն մարդու հետ, ում հետ միայն սոցցանցերում եք շփվել

Վախենալու ոչինչ չկա, որպեսզի մոտենաք այն մարդուն, ում հետ ընկերություն եք անում «ֆեյսբուքում», ներկայանաք և սկսեք զրուցելը։

  • Ինչպե՞ս սոց․ցանցերից կախվածություն չունենալ:

Երկու ձև կա` ֆորմալ և էֆեկտիվ։ Առաջինի դեպքում դուք սոց․ցանցերից օգտվում եք ձեր կողմից սահմանված ժամկետներում, սմարթֆոնից ջնջում եք սոց․ցանցերի ծրագրերը։ Այդպես շատերն են անում, սակայն ոչ բոլորն են հասնում հաջողության։ Միակ ազդեցիկ ձևը հասկանալն է, որ սոց․ցանցերը մեր կյանքի մի մասն են, բայց ոչ պարտադիր ինչպես օրինակ կինոթատրոններն ու խաղատները։ Դուք ոչինչ չեք կորցնի, եթե այնտեղ գնաք ամիսը մեկ անգամ։

Գրել կարծիք