4 կայք օտար լեզվով շփվելու համար

4 կայք օտար լեզվով շփվելու համար

Շփվել, պատմել՝ միայն այսպես կարելի է հարստացնել բառապաշարը և պրակտիկայում զարգացնել լեզվական գիտելիքները: newmag-ը ներկայացնում է 4 կայք, որտեղ կարելի է գտնել զրուցակից-ընկերներ, որոնք պատրաստ են ժամերով զրուցել ձեզ հետ:

Lang-8

Lang-8-ը ոչ թե չաթում զրուցելու համար է, այլ երկար տեքստեր գրելու, ինչպես շարադրություններ, էսսեներ: Օտար լեզվով գրագետ գրելու համար պետք է ունենալ մեծ բառապաշար և իմանալ լավ քերականություն: Այստեղ հնարավոր է գրավոր տեքստեր գրել և դրանք տրամադրել ստուգման՝ տվյալ լեզվի կրողներին:

Կայքում կարելի է բլոգ վարել, գրառումները կատարել ամենատարբեր թեմաներով:

Ստուգումների ինտերֆեյսը հարմար է, տեքստում սխալները ընդգծվում են և առանձնացվում գույնով: Սխալներ շտկելու համար տրվում են հատուկ միավորներ՝ L-points: Որքան դրանք շատ են,  գրառումը ավելի շատ կհայտնվի անծանոթների ժապավեններում: Lang-8-ը ունի սոցցանցին բնորոշ ամեն ինչ՝ լուսանկարներ, ընկերներ ավելացնելու գործառույթ, անձնական հաղորդագրություններ:

Գրել կարծիք