Մեկ օր Թբիլիսիի կենտրոնական շուկայում. Ֆոտոռեպորտաժ

Մեկ օր Թբիլիսիի կենտրոնական շուկայում. Ֆոտոռեպորտաժ

Ժամը 5-ին այստեղ հավաքվում են Վրաստանի տարբեր ծայրերից եկած առևտրականներ, կարգի են բերում իրենց առևտրի կետերը և պատրաստվում երկար աշխատանքային օրվան:

«Դասալիքի շուկան» Թբիլիսիի ամենախոշոր առևտրային կենտրոններից մեկն է: Այդ շուկան Կայարանի հրապարակից ոչ հեռու է գտնվում: Այստեղ կարելի է գնել ամեն ինչ՝ սկսած թարմ մրգերից և բանջարեղենից, տնական պանրից և չուրչխելայից, ավարտած «սեքոնդ հենդ» հագուստով,  ծննդյան տոնի դեկորացիաներով և Nike Max Air կեղծ մոդելներով: Ի՞նչ պատմություններ կարելի է լսել վաճառասեղանի մյուս կողմում: Ինչպե՞ս է անցնում մեկ ամենասովորական օրը շուկայում: Ովքե՞ր են այդ վաճառականները:

Շուկան վաղ է արթնանում: Ժամը 5-ին այստեղ հավաքվում են Վրաստանի տարբեր ծայրերից եկած առևտրականներ, կարգի են բերում իրենց առևտրի կետերը և պատրաստվում երկար աշխատանքային օրվան, որն ավարտվում է երեկոյան ժամը հինգին կամ ավելի ուշ:

Յուրայի աշխատատեղ հասնելն այնքան էլ երկար չէ: Նա ապրում է շուկայում փոքր սենյակում իր վաճառասեղանի մոտ: Կնոջ մահվանից հետո նա մեն-մենակ է մնացել: Կենդանի և մորթած թռչուն է վաճառում և պարբերակաբար կատարում շուկայի կառավարչի դեր:

«Այս ժամանակները դուրս չեն գալիս: Կոմունիստների ժամանակ ավելի լավ էր: Այն ժամանակ ապրելն ավելի հեշտ էր: Իսկ հիմա դժվարությամբ եմ ծայրը ծայրին հասցնում: Աշխատանքս էլ դուրս չի գալիս, փողը քիչ է, կարծես ոչ ոք շուկա չի էլ գալիս», – ասում է Յուրան:

Այստեղ հաճախ են գովերգում կոմունիզմը: Առևտրականների մեծ մասը տարիքով մարդիկ են, որոնք զգում են, որ առանց իշխանությունների հոգածության, առողջական սեկտորի են մնացել: Նրանք իրենց տեղը չեն գտել ժամանակակից համակարգում:

Չնայած որ փաստացի ողջ օրը շուկան լիքն է գնորդներով, աևտրականները բողոքում են բարձր հարկերից և սուպերմարկետների հետ մրցակցությունից:

 Մի տղամարդ կանգնած է եգիպտացորենի ալյուրով և համեմեունքներով վաճառասեղանի մոտ և սպասում է հաճախորդների:

Դինարան ամեն օր շուկայում է: Նա կենսուրախ մարդ է, որը ժպտում է անգամ այն ժամանակ, երբ բանանը չի վաճառվում: Շուկայում նա սոցցանց է ստեղծել, և այնպիսի տպավորություն է, որ գիտի բոլորին: Նրա ամուսինը նկարիչ է, տղան փոքր բիզնես ունի (ռեստորանի մատակարար է):

«Սիրում եմ լուսանկարել, – ասում է Դինարան: – Հատկապես սիրում եմ տարեցների դիմանկարներ անել: Նրանք առանձնահատուկ գեղեցկություն ունեն: Նրանց դեմքին կարելի է զննել յուրաքանչյուր կնճիռ, ապրած կյանքի բոլոր նշանները: Հենց այդ կնճիռներն են առանձնահատուկ գրավչություն ստեղծում»:

Եվ այդ պատճառով էլ այն օրերին, երբ շուկան մարդաշատ չէ, այստեղ բարգավաճում է սոցիալական կյանքը: Գնորդներին սպասելիս առևտրականները օրն անցկացնում են՝ շաշկի խաղալով:

Ռամազը ընկույզ է վաճառում, որը հավաքել է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող սեփական այգում:

Ընկույզը վրացական խոհանոցում կարևորագույն բաղադրիչ է, այդ պատճառով էլ այն, որպես կանոն, առևտրականների կողմից սեփական այգիներից հավաքված, վաճառվում է շուկայի տարբեր կողմերում:

Շուկան գրավում է գնորդներին ապրանքի բազմազանությամբ:

25 տարի առաջ Մզիան եկել է Աբխազիայից: Նա այնտեղից տեղափոխվել է ողջ ընտանիքով (ամուսնու և երկու երեխաների), իսկ մայրը մնացել է Սուխումում:

Մզիան սուրճ և քաղցրավենիք է վաճառում, սակայն նրա գլխավոր եկամտի աղբյուրը սխտորն է: Նա ամբողջ օրը սխտոր է մաքրում և հանձնում ռեստորաններին:

Ուշ երեկոյան ամեն ինչ ավարտվում է: Վաճառողները հավաքում են իրենց ապրանքն ու գնում տուն: Հանգստի համար այնքան էլ շատ ժամանակ չի մնում, քանի որ հաջորդ օրը առավոտյան հինգին կրկին պետք է այստեղ լինեն:

Գրել կարծիք