Վերջին տասնամյակի ամենահզոր փոթորիկը․ ինչպիսի՞ն էր Հյուսթոնը փոթորկից առաջ ու հետո

Վերջին տասնամյակի ամենահզոր փոթորիկը․ ինչպիսի՞ն էր Հյուսթոնը փոթորկից առաջ ու հետո

Միացյալ նահանգների հարավ-արևելքում տրոպիկական Հարվի փոթորկն ամենաիսկական աղետի է վերածվել:

Տեխասն արդեն 4 օր արտակարգ իրավիճակի պայմաններում է ապրում: Ճանապարհները գետերի են վերածվել: Ամենուր ավերածություններ են: Սա վերջին տասնամյակի ամենահզոր փոթորիկն է:

Արդեն 14 զոհ կա: Նրանցից վեցը նույն ընտանիքի անդամներ են: 30 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի: Տեղական իշխանություններն օգնություն են խնդրում: Սնունդ, հագուստ` ով ինչ կարող է: Եվ հայտարարում են` Տեխասը պետք է պատրաստ լինի ավելի ուժգին տեղումների, որովհետև Հարվին ուժգնանում է:

The New York Times-ը համեմատում է Հյուսթոնի նույն շրջաններն ու փողոցները` մինչև Հարվին և Հարվիից հետո` ցույց տալով աղետի իրական մասշտաբները:

Օդերևութաբանների կանխատեսումներով վատագույնը առջևում է: Փոթորիկը շարժվում է դեպի Լուիզիանա: Նախագահ Թրամփն այնտեղ արդեն արտակարգ իրավիճակ է հայտարարել և պատրաստվում է մեկնել ջրի տակ անցած Հյուսթոն:

Գրել կարծիք