Ստորջրյա աշխարհը նեյրովիրաբույժի աչքերով (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ստորջրյա աշխարհը նեյրովիրաբույժի աչքերով (ՖՈՏՈՇԱՐՔ)

newmag-ը ներկայացնում է մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ Սերգեյ Գասպարյանի բացառիկ լուսանկարները ստորջրյա հեքիաթային աշխարհի մասին:

Նեյրովիրաբույժ Սերգեյ Գասպարյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում: Նրա մասնագիտական ընտրությունը տրամաբանական էր, քանի որ բժիշկների ընտանիքից էր, սակայն սիրելի հոբբին՝ լուսանկարչությունը ուղեկցում է նրան ամենուր:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և photopodium.com կայքի նախաձեռնությամբ ներկայացվեց նեյրովիրաբույժ, ջրասուզակ և լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» բացառիկ ցուցահանդեսը: Հեղինակը ներկա չէր ցուցահանդեսին, քանի որ Մոսկվայում վիրահատություն պետք է իրականացներ: Սա Սերգեյ Գասպարյանի առաջին հեղինակային ցուցահանդեսն էր Հայաստանում:

Գրել կարծիք