Սեքսն անսովոր վայրերում․ որտե՞ղ կարելի է բարձրացնել ադրենալինը

Սեքսն անսովոր վայրերում․ որտե՞ղ կարելի է բարձրացնել ադրենալինը

Երբեմն կարիք է լինում անհավանական զգացողություններ ապրել․ ահա 10 մեթոդ

Աստիճանի վրա

Եթե ձեր տանը աստիճան չկա, ռիսկի դիմեք և դուրս եկեք շքամուտք։ Այստեղ կարևորը ճիշտ doggie-դիրք ընտրելն է․ զուգընկերները կանգնում են տարբեր բարձրությունների վրա, որպեսզի սիրո գլխավոր օրգանները հստակ միանան։ Ազատ ձեռքերով տղամարդը կարող է շոյել կնոջ կուրծքը և հետույքը։ Սակայն հանրային վայրերում սեքսն ունի իր սահմանափակումները․ պետք է գիշերն անել և լինել լուռ, որպեսզի հարևանները ոստիկանություն չկանչեն։

Միջոցառման ժամանակ

Երեկույթի կամ  ցերեկույթի ժամանակ ընտրեք հանգիստ, աչքից հեռու մի վայր և տրվեք կրքին՝ հյուրերի բազմությանը մոտ։ 15 րոպե հետո կվերադառնաք կարմրած, բայց շատ վստահ։ Այսպիսի սեքս-գաղտնիքը կմտերմացնի և կնվիրի միասնության հիանալի զգացողություններ։

Ընկերների մոտ

Ընկերների մոտ հյուր եք եկել գիշերելու՞։ Օգտվեք շանսից և սեքսով զբաղվեք անծանոթ վայրում։ Ուրիշի անկողինը,  տանտերերի խաղաղ խռմփոցը պատի հետևում և լուռ լինելու անհրաժեշտությունը տակնուվրա կանի արյունը։

Հայելու առջև

Սա այն դեպքն է, երբ պոռնոգրաֆիան օգտակար բան է սովորեցնում։ Հայելու առջև սեքսը կակտիվացնի նույնիսկ ամենահամեստ զույգին։ Շատերը կտրվում են իրականությունից, որն ամբողջությամբ ազատություն է տալիս։ Օրգազմը հաստատ ուժեղ և վառ կլինի։

Նավի վրա

Ծով դուրս գալ սեքսով զբաղվելու համա՞ր։ Ով ռիսկի չդիմի, նա ֆանտաստիկ օրգազմ չի ստանա։ Նավակով կարելի է ափից մի փոքր հեռանալ։ Գլխավորը վստահ եղեք, որ զուգընկերներից որևէ մեկը չի տառապում ծովային հիվանդությամբ։

Ավտոկայանատեղիում

Փորձեք առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների ստորգետնյա ավտոկայանատեղիներում։ Թույլ լուսավորությունը և միջանցնքերի դատարկությունը կօգնեն հանգստանալ․ դուք ձեզ կերևակայեք որպես գաղտնի սիրեցյալների։

Աշխատավայրում

Ոչ-ոչ, ոչ ոք չի առաջարկում գրավել գործընկերներին։ Առիթ փնտրեք, որի համար երկրորդ կեսը կայցելի ձեզ, և առանձնացեք հանգիստ մի վայրում՝ նկուղում կամ խորհրդակցությունների սենյակում, որտեղ տեսախցիկներ չկան։

Հանդերձարանում

Այստեղ կարևորն այն է, որ ամեն ինչ արագ անեք ու վերջացնեք, որպեսզի որևէ մեկը չգա։ Ադրենալինի պայթյունը թույլ կտա հաղթահարել այս առաջադրանքը։

Ինքնաթիռում կամ գնացքում

Ընտրեք հարմար պահը, որպեսզի առանձնանաք ինքնաթիռի զուգարանում և իրականացնեք այն, ինչը էրոտիկ ֆիլմերում հաճախ են ցույց տալիս։ Ինչ վերաբերում է գնացքին, ապա ոչ միայն զուգարանը, այլև երկու հոգանոց ճամփորդախցիկը հարմար կլինի։ Փակ կուպեում հիանալիորեն կարող եք բեմադրել  պոռնոֆիլմերի ամենահայտնի սյուժեները։ Միայն շատ բարձր մի աղմկեք, որպեսզի հարևանների ուշադրությունը չգրավեք։

Այգում

Ճապոնացի գիտնականները վաղուց են պարզել, որ 15 րոպե այգում անցկացնելը լավացնում է ուղեղի աշխտանքը և երկարացնում է կյանքը։ Փորձեք այդ 15 րոպեն անցկացնել մարմնին և հոգուն օգուտ տալու համար։ Ծառի ստվերով շաղախված նստարանը օգնության կհասնի։ Որպեսզի ժամանակ չկորցնեք, ներքնազգեստը տանը թողեք։

LIFEHACKER

Գրել կարծիք