Արվեստը հայելի է, որում արտացոլվում է կյանքը. 15 ցիտատ Վուդի Ալենի գրքերից

Արվեստը հայելի է, որում արտացոլվում է կյանքը. 15 ցիտատ Վուդի Ալենի գրքերից

Ալենը մի քանի գրքի հեղինակ է, որոնց թվում են պատմվածքների ժողովածու: Հավաքել ենք Վուդիի սատիրիկ ու ռեալիստիկ մտքերը նրա գրքերից:

Ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր, գրող, սցենարիստ և դրամատուրգ.Վուդի Ալլենը նկարահանել է հիսունից ավելի ֆիլմեր և չորս անգամ արժանացել է «Օսկար» մրցանակին: Մրցանակաբաշխություններին չի գնացել, իսկ հետո արձանիկները տվել է ծնողներին:

Չնայած ֆիլմերի ահռելի քանակությանը Ալենը, թվում է, երբեք չի զոհում որակը արագության և շահույթի համար: Դերասանները պատիվ են համարում նկարահանվել նրա սրամիտ ու անհեթեթ կատակերգություններում, իսկ հեռուստադիտողները անհամբերությամբ սպասում են նոր ֆիլմի պրեմիերային:

Ալենի դեբյուտային ֆիլմն է տարօրինակ կատակերգություն «Ի՞նչ կա,փիսիկ»՝ Ֆելլինի «Ութուկես» ֆիլմի նմանակումների տարրերով: Հետո «Վերցրու ու վազիր», «Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ սեքսի մասին, բայց վախենում էիք հարցնել», «Քնածը», «Սեր և մահ»՝ ռուսական հայտնի վեպերի նմանակումներ, որոնց թվում նաև «Պատերազմ և խաղաղություն»-ն է:  

2000-ականներին հեղինակը վերադառնում է ռուսական կլասիկային և նկարահանում «Սենսացիա», «Կասանդրայի երազանքները» և «Հանցագործությունները և մարմնավաճառները».երեք ֆիլմերն էլ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գրքի էկրանավորումներն են:

Սակայն նրա «ամենագրական» ֆիլմն է դառնում «Կեսգիշերը Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունը. ֆիլմ ստեղծված հենց Վուդի Ալենի օրիգինալ մտահղացմամբ, բայց որը սյուժեի հիմքում ունի այնպիսի հերոսներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Սալվադոր Դալին, Լուիս Բունյուելը:

Բացի դրանից, Ալենը մի քանի գրքի հեղինակ է, որոնց թվում են պատմվածքների ժողովածու «Առանց փետուրների», պիեսների ժողովածու «Ռիվերսայդ-դրայվ» և հիշողություններ «Քաղաքային նևրոտիկի՝ փոքրիկ ակնոցավոր հրեայի նշումները, ով որոշել էր թողնել գրելը»:

Մենք Վուդի Ալենի գրքերից առանձնացրել ենք 15 ցիտատ, որոնք կստիպեն ձեզ ժպտալ

Չկա ոչ մի կասկած, որ զարմանալին մեր կողքին է: Միակ հարցը՝ կա՞ արդյոք այնտեղ կայանատեղի, և մինչև քանի՞սն է բաց: «Առանց փետուրների»

Ես չեմ վախենում մահանալ, ուղղակի ցանկություն չկա ներկա գտնվել դրան:  «Առանց փետուրների»

Սիրելի Թեո: Ես կրկին սուղ ֆինանսական վիճակում եմ: Գիտեմ՝ ես քեզ համար գլխացավանք եմ, բայց էլ ու՞մ կարող եմ դիմել: Նյութերի համար գումար է հարկավոր: Ես հիմա աշխատում եմ միայն ատամի թելով, առանց մտածելու և ստանում եմ հիանալի արդյունք: Աստված իմ: Ես նույնիսկ նովոկային գնելու գումար չունեմ: Այսօր պետք էր ատամ հեռացնել և ստիպված էի քնեցնել հիվանդին՝ կարդալով նրա համար Դրայզեր: Օգնիր:  «Առանց փետուրների»

Կյանքում, իհարկե, շատ բաներ են պատահում, բայց դժվար է հավատալ, որ այս կյանքում դուք մեծ ընկերության նախագահ եք, իսկ անդրշիրիմյան կյանքում՝ բուրունդուկ: «Առանց փետուրների»

Սոկրատը, ասում են, ինքնասպան է եղել: Քրիստոսին ուղղակի ոչնչացրել են: Նիցշեն խելագարվել է: Եթե ինչ-որ մեկը կանգնած է այս ամենի հետևում, այնտեղ՝ վերևում, ուրեմն նա հաստատ չի ուզում, որ որևէ մեկը իմանա նրա մասին: Վուդի Ալլեն «Քաղաքային նևրոտիկի՝ փոքրիկ ակնոցավոր հրեայի նշումները, ով որոշել էր թողնել գրելը»

Անդրշիրիմյան կյանքին ես չեմ հավատում, չնայած որ պատրաստ պահում եմ վարտիքի փոխնորդ: «Քաղաքային նևրոտիկի՝ փոքրիկ ակնոցավոր հրեայի նշումները, ով որոշել էր թողնել գրելը»

Մարդկանց երբեք չի վիրավորում թուլությունը.նրանք ատում են ուժի համար: «Ռիվերսայդ-դրայվ»

Բավական չէ, որ Աստված գոյություն չունի, հանգստյան օրերին  ջրմուղագործ էլ չես կարող գտնել: «Հաշվեհարդար»

Այս դասընթացը հնարավորություն է տալիս  ամեն օր աստիճանաբար մեծացնել ընթերցելու արագությունը մինչև կիսամյակի ավարտը, որի ընթացքում ուսանողը ձեռք կբերի «Կարամազով եղբայրները» 15 րոպեյում կարդալու կարողություն: Մեթոդը այն է, որ պետք է տեսադաշտից բացառել էջի  բոլոր բառերը, բացի դերանուններից: Վերջում դերանուններն էլ են բացառվում: «Հաշվեհարդար»

1944 թվականի վերջում Գյորինգը բեղեր էր աճեցրել, և դա խոսակցությունների առիթ տվեց այն մասին, որ նա շուտով կփոխարինի Հիտլերին: Հիտլերը բարկացավ և մեղադրեց Գյորինգին անհավատարմության մեջ: «Ռեյխի առաջնորդների բեղերը միայն մեկը կարող են լինել, և դրանք իմը պիտի լինեն»,- բացականչեց նա: Գյորինգը ի պաշտպանություն ասաց, որ եթե բեղերի քանակը կրկնապատկվի, ապա դա գերմանացի ազգին կներշնչի պատերազմում հաղթելու կրկնապատկված հույս: «Հաշվեհարդար»

Ինչու՞ են որոշ մարդկանց անվանում «դուրեկան», իսկ միևնույն ժամանակ ուրիշներն ուզում են հարվածել նրանց դեմքին: «Հաշվեհարդար»

Յուրաքանչյուրս հանցագործներին պիտի ինքնուրույն ճանաչենք: Սովորաբար նրանց հեշտ է ճանաչել խոշոր ճարմանդներով, նաև նրանով, որ երբ ռեստորանում իրենց կողքին նստած մարդու գլխին զնդան է ընկնում, նրանք շարունակում են ծամել, կարծես՝ ոչինչ էլ չի եղել: «Հաշվեհարդար»

Եկեղեցին նմանատիպ երևույթները համարում էր մոտալուտ աշխարհի վերջի նախազգուշացում: Սակայն ոչինչ չպատահեց, եկավ երկուշաբթին, և բոլորը ստիպված էին գնալ աշխատանքի: Համընդհանուր հիասթափությունը մեծ էր: «Կողմնակի բարդություններ»

Այս պիեսը կարելի է արտագրել՝ սևագրերը նետել աղբամանը, հերոսների համար մտածել ուրիշ կյանք, սկսել ամեն ինչ մաքուր էջից: Բայց մեր բառերն ու արարքները չես նետի: «Օլդ-Սեյբրուք»

Արվեստը հայելի է, որում արտացոլվում է կյանքը: «Օլդ-Սեյբրուք»

Գրել կարծիք