Ինչպե՞ս կարելի է գեղեցիկ ոչնչացնել տարբեր իրեր. ահա Youtube-ի 10 ալիք, որտեղ դա անում են

Ինչպե՞ս կարելի է գեղեցիկ ոչնչացնել տարբեր իրեր. ահա Youtube-ի 10 ալիք, որտեղ դա անում են

Դիտարժան վիդեոներ, որտեղ տարբեր մարդիկ կոտրում, ճզմում, խորտակում, վառում ու կրակում են այն ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ:

1. Hydraulic Press Channel

Խարիզմատիկ հաղորդավարով հետաքրքիր ալիք, որը արտադրական մամլիչի միջոցով ճզմում է ամեն ինչ` ուտելիք, մրգեր, ադամանդներ ու նույնիսկ Ռոսոմախայի իսկական եղունգները:  Որպես բոնուս էլ, ամեն մի վիդեոյում վարողը թքում է պլաստիկից տարբեր գազանիկներ` հիշեցնելով, որ դրանք շատ վտանգավոր են ու ամեն րոպե կարող են հարձակվել:

2. The Slow Mo Guys

Այս ալիքով, բացի կործանարար վիդեոներից, կգտնեք նաև ավելի անվնաս, բայց ոչ պակաս դիտարժան տեսանյութեր: Երկու հնարամիտ ընկերներ տարբեր իրերով փորձեր են անում ու այդ փորձերը նկարահանում սլոու- մոուշեն տեսախցիկներով: Դանդաղեցրած կադրում երևում են ամենափոքրիկ դետալները: Հեղինակները կրակում են անվտանգության բարձիկի վրա, ցույց տալիս, թե ինչ կլինի, եթե թռնեք հազարավոր մուկ որսացող թակարդներով լցված բատուտի վրա, կամ` ինչ տեսք ունի արհեստական կրակային սմերչը:

3. DemolitionRanch

DemolitionRanch-ը նրանց համար է, ովքեր սիրում են հրազենային զենք:  Հենց այդ զենքով է հեղինակը ոչնչացնում այն, ինչ պատահում է:  Այստեղ փամփուշտները չեն ափսոսում, կրակում են, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, տանկերից բոցերն են բաց թողնում ավտոմեքենաների վրա:

4. FullMag

Եվս մեկ ալիք, որտեղ անխնա ոչնչացվում են գաջեթներ ու տարբեր առօրյա օգտագործման իրեր: Տղաները հատկապես ատում են Apple-ի տեխնիկան, այդ պատճառով էլ այս բրենդի սարքերն արժանանում են ամենատարբեր զենքերի կրակոցների թիրախ: Կրակահերթի տակ են մնում նաև դոնդողից մկնիկները, բեյսբոլի գնդակներն ու նույնիսկ Starbucks-ի սուրճը:

5. TechRax

Իսկ այս ալիքի հեղինակը միայն Apple-ի սարքերն է ջարդում, փշրում ու հալեցնում: Սմարթֆոնները ողողվում են հալված ալյումինով, նետվում են տանիքից, ստանում մուրճի հարվածներ:

6. Blendtec

Բլենդերն այս ալիքի հիմնական գործիքն է, այն ոչնչացնում է գրեթե ամեն ինչ: Հեղինակն արդեն մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է: Բլենդերի աղացին չի դիմացել նույնիսկ հայտնի ամենադիմացկուն Nokia 3310-ը:

7. Thymark

Եվս մեկ հրեշավոր մեքենա, որը ստեղծվել է հատուկ ոչնչացնելու համար: Այս ալիքի հեղինակն էլ զվարճանում է կոտրելով ու մանրացնելով տարբեր խաղալիքներ, իրեր ու տեխնիկա:

8. Tito4re

Բարձրտեխնոլոգիական ոչնչացման տեսակներից անցում դեպի պարզ միջոցներ: Այստեղ ուտելիքը, տեխնիկան ու այլ իրերը ոչնչացվում են հալված մետաղներով: Իրերն ու սնունդը շատ գեղարվեստորեն են վառվում, պայթում, հալվում, եռում ու բլթբլթում:

9. Carsandwater

Այս ալիքի հեղինակը ոչ պրես ունի, ոչ էլ բլենդեր: Նա ունի միայն վառ երևակայություն ու մետաղական գունդ: Հեղինակն այն տաքացնում է ու օգտագործում ամենատարբեր փորձերի համար: Ալիքի հետևորդները հեղինակին տարբեր իրեր են ուղարկում, նա էլ դրանք ոչնչացնում է տաքացված գնդի միջոցով:

10. Lavapix

Lavapix ալիքը միակն է այս տասնյակում, որտեղ ոչնչացնող ուժը բնությունն է: Հեղինակն ուսումնասիրում է հրաբուխները ու լավայով լցնում կոլայի շիշը կամ պահածոների տարրան:

 

LIFEHACKER

Գրել կարծիք