Ադրբեջանը փորձում է ուսումնամարտական ինքնաթիռներ գնել իտալական ընկերությունից

Ադրբեջանը փորձում է ուսումնամարտական ինքնաթիռներ գնել իտալական ընկերությունից

Արդեն մեկ տարի ադրբեջանական ռեսուրսները պարբերաբար հայտնում են Իտալիայից ադրբեջանի ռազմական գնումների մասին:

Գործարքների մի մասը պաշտոնապես հաստատվել է. ինչպես երկակի` քաղաքացիական և ռազմական նշանակության օդային սարքերի դեպքում: Հիմա խիստ վերահսկվող մեդիառեսուրսներն ինտենսիվ տարածում են իտալական Leonardo Aircraft-ից ուսումնամարտական տասը M-346 ինքնաթիռ գնելու լուրը:

1 տարի առաջ իտալական ընկերությունը Բաքվում կազմակերպել է ինքնաթիռի շնորհանդեսը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն է` այդ ինքնաթիռի խցիկում: Ցուցադրությունից ամիսներ անց Ադրբեջանում էր ինքնաթիռն արտադրող ընկերության նախագահը: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահը, նրա հետ բանակցել են Ադրբեջանի ռազմական գերատեսչության մի քանի օղակներ: Այդ ժամանակ խոսք էր գնում 50 ինքնաթիռ գնելու մասին:


Կարդացեք նաև.


M-346-ը երկտեղանի ուսումնական ինքնաթիռ է` նախատեսված ապագա օդաչուների գործնական պարապմունքների համար: Թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 14 կմ է, առավելագույն արագությունը՝ 1060 կմ/ժ, ուղղահայաց թռիչքի արագությունը՝ 112 մ/վ: Ինքնաթիռները նաև Իտալիայի, Լեհաստանի և Իսրայելի արսենալում են:

Այս գնումն անելու առնվազն փորձերն ակնհայտ են: Սա նշանակում է` Ադրբեջանն ուշադրություն է դարձնում արևմտյան ավիացիային ու ռազմատեխնիկային: Հաշվի առնելով Եվրոպական այլ երկրներից Իսրայելի միջամտությամբ ռազմական այլ գործարքները: Եվ սա այն դեպքում, երբ Եվրամիությունը զենք չի վաճառում ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերին: Գործարքի քաղաքական ենթատեքստն իրականում ավելի խճճված է: Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահող երկիրն է, նաև ՆԱՏՕ-ի անդամ:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք