[InterPress] Հայաստանը բանակցում է Ռուսաստանից Су-30СМ կործանիչներ գնելու շուրջ

[InterPress] Հայաստանը բանակցում է Ռուսաստանից Су-30СМ կործանիչներ գնելու շուրջ

Су-30-ի մոդեռնիզացված տարբերակները նախատեսված են օդային կրակ վարելիս դոմինանտ դիրք ունենալու և գետնին եղած թիրախները խոցելու համար:

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ Су-30 կործանիչներ գնելու հարցի շուրջ, երկուշաբթի հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Նա հավելել է, որ հայկական զինուժի համար շվեդական Saab JAS-39 Gripen բազմակի նշանակության կործանիչները գնելու որոշում չի կայացվել, թեև մեդիայում այդ մասին տարածվել էին լուրեր: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ այլ գործընկերոջից Հայաստանն ավիացիա գնելու առաջարկ ստացել է:

Հայաստանում կառավարության փոփոխությունից կարճ ժամանակ առաջ պաշտպանության այն ժամանակ գործող նախարարը հայտարարել էր մինչև 2024-ը Ռուսաստանից Су-30СМ կործանիչներ գնելու հնարավորության մասին:


Կարդացեք նաև․


Փաստաթուղթը, որով նախատեսված է հայկական զինուժին առնվազն մեկ էսկադրոն կործանիչների վաճառքը, ստորագրվել է 2012-ին, բայց չէր գործարկվել հայկական կողմի ֆինանսական դժվարությունների պատճառով: Այս մասին գրում էր ռուսական Կոմերսանտը` հավելելով, որ Ռուսաստանն ակնկալում է վաճառքն իրականացնել Հայաստանի նոր կառավարության հետ:

Су-30-ի մոդեռնիզացված տարբերակները նախատեսված են օդային կրակ վարելիս դոմինանտ դիրք ունենալու և գետնին եղած թիրախները խոցելու համար: Կործանիչն ունի բոլոր եղանակային պայմաներում անթերի գործող գերժամանակակից զինանոց:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք