auf Wiedersehen, die mannschaft. ի՞նչ տրամաբանությամբ գործող չեմպիոնը դուրս մնաց պայքարից

auf Wiedersehen, die mannschaft. ի՞նչ տրամաբանությամբ գործող չեմպիոնը դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Մունդիալ-2018-ի գլխավոր շոկն ապահովված է: Անկախ հետագա զարգացումներից, այլեւս ոչնչից չի կարելի զարմանալ:

Մինչեւ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու չենք կարողանում առաջնության հաղթողի ընդգծված ֆավորիտի անուն տալ, նրանցից մեկը հավաքում է ճամպրուկները: Խմբային փուլում Մունդիալ-2014-ի չեմպիոն Գերմանիայի հավաքականը երեք հանդիպում անցկացրեց`Մեքսիկայի, Շվեդիայի եւ Հարավային Կորեայի հետ: Առաջինում պարտվեց, երկրորդում հաղթեց ու կենդանության նշաններ ցույց տվեց, երրորդում` դարձյալ ձախողվեց:

Գլխավոր պատճառը գուցե չափից շատ ռելաքսն էր: Սկզբում, երբ խոսվում էր, թե Գերմանիան առաջին հորիզոնականով դուրս կգա խմբից, գրեթե ոչ մեկ այդ հարցում կասկած չուներ: Հայտնվելով համեստ խմբում, գերմանացիները չպատկերացրեցին, որ մեծ խոչընդոտի կհանդիպեն: Իսկ ֆիասկոն սկսվեց, երբ պարտվեցին Մեքսիկային: Այդտեղ ոչ այնքան պարտությունն էր ցավալի, այլ թե որքան վատ էր խաղում թիմը: Աշխարհի չեմպիոն տղաները չէին կարողանում հակախաղ գտնել: Մյուս խաղում գերմանացիներին հույս տվեց Թոնի Կրոսը, որի գոլ-գլուխգործոցը պահպանեց փլեյ-օֆ դուրս գալու շանսերը: Իսկ վերջին խաղում, երբ մանշաֆթին միայն հաղթանակ էր հարկավոր, նրանց ճանապարհին կանգնեց Հարավային Կորեան, որը ոչ մի խնդիր չուներ լուծելու. ուներ երկու պարտություն ու խաղում էր հեղինակության համար: Փաստ է` Գերմանիան ժամանակից շուտ էր իրեն պատկերացնում փլեյ-օֆում:

Փաստ է` Գերմանիան ժամանակից շուտ էր իրեն պատկերացնում փլեյ-օֆում:

Սադիո Մանե. այս ֆուտբոլիստը չհրավիրվեց ազգային հավաքական: Մանչեսթեր Սիթիի առաջատարներից մեկի` հավաքականի կազմում չհայտնվելը զարմանալի էր, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հիանալի մրցաշրջան անցկացրեց: Մանեն այն ֆուտբոլիստներից է, որն իսկապես կօգներ թիմին, բայց Յոահիմ Լյովը որոշեց արկածախնդրության փնտրել ու նրան չհրավիրեց հավաքական: Փաստ չէ, որ եթե Մանեն հրավիրվեր հավաքական, Գերմանիան այսպիսի խոչընդոտների չէր հանդիպի, հիանալի խաղ ցուցադրելով կհաղթեր Մեքսիկային, Հարավային Կորեային ու ամեն ինչ շատ ավելի գունեղ կլիներ գերմանական մեքենայի համար: Բայց փաստ է` այսպիսի ձախողումից հետո գլխավոր մարզչի բացթողման մասին շատ կխոսեն ու պատեհ-անպատաեհ կհիշեցնեն մինչեւ կարիերայի վերջ:


Կարդացեք նաև.


Անտրամաբանական զուգադիպություն

1998 թվականից հետո աշխարհի ոչ մի եվրոպական չեմպիոն հաջորդող առաջնությունում չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, արդեն նաեւ՝ Գերմանիա:

  • Ֆրանսիա – 1998թ չեմպիոն, 2002-ին խմբից դուրս չեկավ
  • Իտալիա – 2006թ չեմպիոն, 2010-ին խմբից դուրս չեկավ
  • Իսպանիա – 2010թ չեմպիոն, 2014-ին խմբից դուրս չեկավ
  • Գերմանիա – 2014թ չեմպիոն, 2018-ին խմբից դուրս չեկավ

Այս Մունդիալն անհասկանալի սցենարով է ընթանում: Նախնական կանխատեսումներն ու սպասումները ի հակառակ բոլորի, տեղի չեն ունենում: Դա մի քանի գործոնների հետ է կապված: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է VAR համակարգին: Այն իդեալական է գործում, եւ կապ չունի` դրա շնորհիվ կամ պատճառով ինչ հավաքականներ կշարունակեն պայքարը կամ կլքեն Մունդիալը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք