Մեկուկես ամիս հետո նվերն արդարացրեց իրեն. ի՞նչ հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը

Մեկուկես ամիս հետո նվերն արդարացրեց իրեն. ի՞նչ հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը

Հանրապետության վարչապետը կառավարության շենք էր գնացել հեծանիվով: Հետո պաշտոնական հանդիպումն ուներ, եւ թվում էր, թե Փաշինյանը հեծանիվը կփոխարինի հարմարավետ ավտոշարասյունով, նա միացրեց ֆեյսբուքն լայվը ու…

Ճիշտ է, առաջին դեպքում մոռացել էր սաղավարտը, սակայն ներողություն խնդրեց կոպիտ սխալի համար ու հետո ուղղեց բացթողումը: Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանն աջակցեց հածանիվով երթեւեկելու եւ առողջ ապրալակերպի գաղափարին: Նա անվանական հեծանիվ էր քշում, որը նվեր էր ստացել հեծանվորդ, հեծանիվների մասնագետ Էմիլ Ասատրյանից:

Image may contain: 1 person, smiling, mountain, cloud, sky, outdoor and nature

newmag-ի հետ զրույցում Էմիլ Ասատրյանը նշեց, որ նվերն արել է վարչապետի պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ. «Հեծանիվը զրոյից եմ պատրաստել: Օգոստոսի 17-ին այն վերցրել ու գնացել էի հրապարակ, որպեսզի տեղում նվիրեմ Փաշինյանին: Բայց վարչապետը շուտ իջավ բեմից ձայնի հետ կապված խնդիրների պատճառով: Ստիպված այն թողեցի անվտանգության աշխատակիցների մոտ: Մեկուկես ամիս անց նվերս արդարացրեց իրեն»:

Նա հեծանիվով արշավ է կազմակերպել դեպի Արեւմտյան Հայաստան: Եղել է Թուրքիայում, Իրանում, Արեւմտյան Հայաստանի քաղաքներում. «Շատ լավ է, որ վարչապետը վերջապես օգտվեց այդ նվերից ու քարոզեց հեծանիվի գաղափարը: Այն առողջ ապրելակերպ է եւ շատ լավ կլինի, որ Փաշինյանը շարունակի օգտվել այդ տրանսպորտային միջոցից»:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք