Բոինգ ընկերությունը նոր 737 մոդելի թերությունները թաքցրել է

Բոինգ ընկերությունը նոր 737 մոդելի թերությունները թաքցրել է

Boeing ընկերությունն այս տեղեկությանը չի արձագանքել:  

Boeing Co. Ընկերությունը ավիաընկերություններից ու օդաչուներից թաքցրել է, որ Boeing 737 MAX 8 և MAX 9 մակնիշի օդանավերը թռիչքի կառավարման խնդիրներ ունեն: Արտակարգ իրավիճակներում այդ դեֆեկտը կարող է հանգեցնել օդանավի կործանմանը: The Wall Street Journal-ը, հղում անելով աղետի քննությունն իրականացնող խմբի անդամներին, հաղորդում է, որ  Ինդոնեզական Boeing 737 MAX 8-ի կործանման պատճառ է հանդիսացել հենց այս թերությունը:

Նոր ֆունկցիան թույլ է տալիս խուսափել օդանավի կործանումից, այն դեպքում, եթե օդանավի դիմային հատվածը թույատրելի աստիճանից շատ է բարձրանում: Իսկ արտակարգ իրավիճակներում համակարգը կարող է օդանավի դիմային հատվածն այնքան իջեցնել, որ նույնիսկ մեխանիկական կառավարումը թույլ չի տա աղետից խուսափել:


Կարդացեք նաև․


 Օդաչուներն ու ավիափոխադրողները պնդում են, որ իրենց համակարգի այդ թերության մասին չեն զգուշացրել, իսկ հին մոդելի օդանավերի վրա տեղադրված նոր համակարգերը կառավարման համապատասխան փոփոխություններ են պահանջում: Վարժանքների ձեռնարկներում այդ առանձնահատկության մասին ընդհանրապես չի նշվում:

Lion Air  ընկերությանը պատկանող  Boeing 737 օդանավն վթարվել էր ճավա ծովում: Բոլոր 189 ուղևորները զոհվել էին: Օդանավը բոլորովին նոր էր, այն գործարկել էին ընդամենը 2 ամիս առաջ, այն հասցրել էր կատարել ընդամենը 18 չվերթ:

meduza


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք