Ինչպե՞ս զարգացնել ուղեղը 30 օրում

Ինչպե՞ս զարգացնել ուղեղը 30 օրում

3 խորհուրդ, որոնք կօգնեն ավելի լավ հիշել և արագ վերլուծել ինֆորմացիան

Առողջ ուղեղ ունենալը ուղիղ կապ ունի մեր ամենօրյա գործերի հետ: Եթե մի փոքր էլ փոխեք ձեր սովորությունները, կնկատեք արդյունքները:

  1. Մարզեք ձեր ուղեղը

Զբաղվեք ինչ-որ նոր բանով, որը պահանջում է մտավոր ջանք գործադրել. պարելը, դաշնամուր նվագելը, նոր լեզու սովորելը: Սա բարձրացնում է ինֆորմացիայի վերլուծությունը և լայնացնում է ուղեղի ֆունկցիոնալ ցանցը:

«Երբ սովորում եք ինչ-որ նոր բան, իսկ ուղեղը ցանկանում է հանգստանալ, այդ դեպքում այն աճում է», — ասում է հոգեբան Ջենիֆեր Ջոնսը: Եթե ինչ-որ նոր բան եք սովորում, ուղեղում նոր կապեր եք ստեղծում: Եվ հեշտ եք կարողանում ինֆորմացիան մտածել:

  1. Դուրս եկեք հարմարավետության շրջանից

Հարմարավետության գոտուց կարողանում են ավելի հեշտությամբ դուրս գալ երիտասարդները: Ձգտեք նոր զգացողություների, զարգացրեք նոր ունակություններ և պատրաստ եղեք բաց լինել նոր գաղափարներին:

Հարմարավետության գոտուց դուրս գալով դուք ձգում եք ձեր ուղեղը:

  1. Ամեն օր կարդացեք

Կարդալիս ուղեղը փոխվում և զարգանում է: Երբ կարդում եք բառերը, ձեր ուղեղը գաղտնազերծում է աբստրակտ սիմվոլները: Սա հետաքրքիր գործընթաց է:

Ըստ հետազոտությունների, ի տարբերություն ինֆորմացիան դիտելուն կամ լսելուն, կարդալիս  ավելի շատ ժամանակ կա, որպեսզի մտածեք և վերլուծեք տվյալները, ինչպես նաև պատկերացնել  գրվածը: Ամեն օր կարդալով, կարելի է դանդաղեցնել կոգնիտիվ հնարավորությունների աճը և ունենալ առողջ ուղեղ:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք