[InterPress] Մեծ Բրիտանիան սառեցրել է փողերի լվացման ադրբեջանական հաշվեհամար

[InterPress] Մեծ Բրիտանիան սառեցրել է փողերի լվացման ադրբեջանական հաշվեհամար

Բրիտանական քննչական մարմինները սառեցրել են բանկային հաշվեհամար, որը կապվում է բազմամիլիարդանոց ադրբեջանական գումարների լվացման սխեմայի հետ։

Հետաքննող լրագողների ցանցը պնդում է, որ փողերի լվացման գործընթացը կատարվում է Մեծ Բրիտանիայում գրանցված չորս ընկերությունների միջոցով։

Դեկտեմբերի 12-ին Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալությունը (NCA) հայտարարել է, որ հաշիվը սառեցնող կառույցը (AFO), նոր մի մարմին, որը թույլ է տալիս քննիչներին արագ սառեցնել հանցագործության մեջ կասկածվող ֆինանսական տեղաշարժերը, առաջինն էր, որն առնչվեց «ադրբեջանական լանդրոմատի» հետ:


Կարդացեք նաև.


NCA-ն հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ ներկայացնել կամ հրապարակել, թե արդյո՞ք սառեցված հաշիվը կապված է նաեւ Կոպենհագենում գտնվող Դանսկե բանկի հետ, որը հայտնի է 200 միլիարդ եվրոյի ($ 227 միլիարդ) փողերի լվացման սկանդալով:

«Ադրբեջանի լանդրոմատ» տերմինը առաջ է քաշել անցյալ տարի Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի մասին զեկույցի նախագիծը (OCCRP), որը հետաքննող լրագրողների ցանց է, որոնք հետաքննություն են իրականացրել դանիական «Բեռլինսկե» թերթի հետ:

interpress


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք