[InterPress] Chaarat Gold –ը 55 մլն. դոլարով հայկական հանք է գնում

[InterPress] Chaarat Gold –ը 55 մլն. դոլարով հայկական հանք է գնում

Կապանի հանքի շահագործումն սկսվել է 2003թ.-ին և կտևի մինչև 2023թ.-ը, սակայն նոր ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին հայտարարելու, որ պաշարի քանակը շատ ավելին է, քան ենթադրվում էր:

Chaarat Gold Holdings ընկերությունը, որը փորձում էր գնել Ղրղըզստանի Centerra’s Kumtor հանքը, Polymetal ընկերությունից Կապանի ոսկու հանքը գնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերել: Polymetal-ը ոսկու և արծաթի արտադրող ռուսական ամենամեծ ընկերությունն է:

Polymetal-ը ոսկի և արծաթ արտադրող ռուսական ամենամեծ ընկերությունն է:

55 միլիոն դոլարանոց գործարքը Chaarat-ի՝ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային գլխավոր խաղացող դառնալու մտադրության մասն է, ավելին՝ պլանավորվում է տարեկան արտադրության ծավալն էլ հասցնել 1 միլիոն ունցիայի:

Տարեկան արտադրության ծավալն էլ հասցնել 1 միլիոն ունցիայի

«Միաձուլում ու ձեռքբերում»՝ սա է մեր աճի ռազմավարությունը: Շատ ուրախ ենք, որ այս գործընթացի մասն ենք կազմում, Chaarat-ի ու նրա բաժնետերերի համար գրավիչ գին է», – ասում է Chaarat-ի գործադիր տնօրեն Արտյոմ Վոլինեցը:

Կապանի հանքը, որը 2 տարի առաջ Polymetal-ը գնել էր 38 միլիոն դոլարով, ռուսական ընկերության ամենաթանկարժեք ու ամենափոքր արդյունավետությամբ ձեռքբերումն էր. անցած տարի այն ստացել է ընդհանուր շահույթի 3 տոկոսը:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք