Ողբերգական արձակուրդ. Կեմերովոյում մահացել են նույն դասարանի բոլոր աշակերտները

Ողբերգական արձակուրդ. Կեմերովոյում մահացել են նույն դասարանի բոլոր աշակերտները

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 64-ի:

 Զոհվել են մեծ թվով երեխաներ, որոնց կիրակի՝ գարնանային արձակուրդի առիթով, ուսուցիչները տարել էին մուլտ նայելու: Տուժել է  44 մարդ, որից 11-ը մնում են հիվանդանոցներում: Տուժածների թվում հայեր չկան:

Հրդեհը բռնկվել էր Կեմերովոյի առևտրի կենտրոնի 4-րդ հարկում, որտեղ տեղակայված էին կինոթատրոններն ու մանկական խաղահրապարակները: Կիրակի կեսօրից հետո այստեղ մեծ թվով այցելուներ էին, ծնողներ՝ երեխաների հետ: Բռնկումից հետո ամբողջ չորրորդ հարկը ծխով է լցվել:

Բռնկումից հետո ամբողջ չորրորդ հարկը ծխով է լցվել:

Սկսվում է իսկական մղձավանջ ու հրմշտոց: Մեծ թվով երեխաներ արգելափակվում են կինոթատրոնում, դուրս գալ չեն կարողանում, քանի որ մուտքերը փակվում են, հրդեհի ազդանշանը չի աշխատում: Երեխաները զանգահարում են ծնողներին: Խուճապը տարածվում է ամբողջ քաղաքում:

Դեպքի վայր են ժամանում հրշեջներ ու փրկարարներ, սկսում են տարհանել` ում կարողանում են: 11-տարեկան մի երեխա ու մի երիտասարդ դուրս են նետվում չորրորդ հարկից: Նրանք ողջ են մնացել, բայց գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ռուսաստանի նախագահի հրամանով Կեմերովո է մեկնում արտակարգ իրավիճակների նախարարը: Հրդեհի շիջումը տևում է 12 ժամ, որից հետո փլվում է առևտրի կենտրոնի կտուրը և բռնկվում է ևս մեկ հրդեհ: Այդ ընթացքում աճում է զոհերի թիվը: Փրկարարական աշխատանքների սկզբում տեղեկություն է  հայտնվում, որ անհետ կորել է 61 մարդ, 5-ին ողջ են հայտնաբերում: Քաոսի ավարտին պարզվում է՝ կա 64 զոհ, նրանց մեջ` մի ամբողջ դասարան:

Քաոսի ավարտին պարզվում է՝ կա 64 զոհ, նրանց մեջ` մի ամբողջ դասարան:

11 մարդ հիվանդանոցում է, ողջ մնացածներից ոմանք կորցրել են ընտանիքի բոլոր անդամներին: Սարսափելի ողբերգության կապակցությամբ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահը: Կեմերովոյում հայտարարվել է 3-օրյա սուգ:

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։

Գրել կարծիք