ՄԻՊ-ը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ

ՄԻՊ-ը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ

Հայաստան մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիիրավ անդամակցությունը Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցին կտա նոր հնարավորություններ փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման։

Ցանցին լիիրավ անդամակցությանը նպաստել է Պաշտպանի աշխատակազմում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը, աշխատանքի ընթացքում արձանագրված արդյունքները։ Բացի այդ, նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումը, որի համաձայն՝ Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։


Կարդացեք նաև.


Նշենք, որ 2009 թվականից Պաշտպանի հաստատությունը հանդիսանում էր տվյալ կազմակերպության ասոցացված անդամ, իսկ լիիրավ անդամակցությունը հնարավորություն կտա մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին։ Ցանցին անդամագրվելու համար կարևոր աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։

OMBUDS


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք