Chronograph-ը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր նոր սերնդի ոսկե մատանիներ՝ նոր ոճով

Chronograph-ը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր նոր սերնդի ոսկե մատանիներ՝ նոր ոճով

6 կողմ, 12 անկյուն, 8 ծայր: Խորանարդը համարվում է երկրաչափական մինիմալիստական կատարելություն:

Սուր, մաքուր, ավելի խստաշունչ, քան ռոմատնիկ, ժամանակակից գլամուրի և քաղաքային պճնանքի ոճերի արանքում՝ Ice Cube-ը ժանրերի և ոճերի նոր լույսի ներքո է ներկայանում։ Հրաշալի է լինել սառցադաշտի կենտրում, երբ կարող ես։

Նախապատմություն

Սառցե քառակուսիներով ներշնչնված Chopard ավանգարդ հավաքածուն ստեղծվել է 1999 թվականին՝ որպես ներշանչք հիմք ընդունելով հենց երկրաչափական մարմիններն ու կոնտուրները։

(Ռ)Էվոլյուցիա

Ice Cube Pure. Նույն ոգին, տարբեր ժամանակներ և նոր հավաքածու: Մատանիները ներկայանում են խիտ շարված փոքրիկ քառակուսիներով՝ փայլեցված կամ ադամանդներով։ Այս հարսանեկան աքսեսուարը կարելի է կրել առանձին կամ մի քանի մատանու հետ՝ համադրության համար առաջարկելով դեղին, սպիտակ կամ վարդագույն ոսկու տարբերակներ: Սա մատանի է, որ լուսարձակում է ադամանդե փայլ, թարմություն և բազմերգանություն, տալով  ինքնավստահության հզոր ուժ: Սա փոխադարձության զգացում է՝ մատանին կնոջը, կինը մատանուն։ Ձգողականության ուժ, որին առնչվելով, անհնար է ապրել առանց դրա:

Հայացք ապագային

Chopardը ոսկու հավաքածուները ստեղծելիս պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը, որ որդեգրել է դեռևս 2013 թվականին։ Հենց այդ ժամանակ Green Carpet հավաքածուի և L.U.C  ժամացույցների նոր սերնդի վրա աշխատելիս, ստեղծվեց արտոնագրված ոսկու այն տեսակը, որը երաշխավորում է հարգանքը բնապահպանությանն ու ոսկու արդյունահանմանը։ Այս ոսկին, առաջին հերթին վկայությունն է 21-րդ դարի արժեհամակարգին մեր նվիրվածությանը։ Շքեղության զգացումը պետք է սկսի բնության նկատմամբ հոգատարությունից, արդյունահանման նկատմամբ հարգանքից։ Ընկերությունը գիտի դրա գինը և երաշխավորում է իր մատանիների անթերի ստացումը, ոճը և շարունակությունը։ Ներդաշնակության մեջ ստեղծվածը չի կարող թերի լինել։

 

 


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք