[cinemastar] 3 ֆիլմի պրեմիերա. ի՞նչ ֆիլմեր կարելի է դիտել ապրիլի 12-ից

[cinemastar] 3 ֆիլմի պրեմիերա. ի՞նչ ֆիլմեր կարելի է դիտել ապրիլի 12-ից

«Ռեմփեյջ», «Լուռ վայր» և «Հրեշի որջը» ֆիլմերը կարող եք դիտել Սինեմա Սթարում, ապրիլի 12-ից:

Ռեմփեյջ / Рэмпейдж / Rampage

  • Ռեժիսոր` Բրեդ Փեյթոն
  • Դերերում` Դուեյն Ջոնսոն, Մալին Աքերման, Ջեֆրի Դին Մորգան, Ուիլ Յուն Լի
  • Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ
  • Տևողությունը` 120 րոպե
  • Տարիքը` 16+

Պրիմատոլոգ Դևիս Օկոյին գերադասում է հեռու մնալ մարդկանցից և ընկերություն է անում փոքրուց մեծացրած Ջորջի հետ, որը զարմանալիորեն խելացի ալֆա արու գորիլա է։ Սակայն չստացված գենետիկական փորձը հնազանդ կապիկին վերածում է հրեշի։ Բացի այդ, պարզվում է նաև, որ գոյություն ունեն ուրիշ մոդիֆիկացված գիշատիչներ։ Քանի դեռ նորաթուխ հրեշը Հյուսիսային Ամերիկան վերածում է ավերակների, երկրի երեսից ջնջելով այն ամենն ինչ հանդիպում է ճանապարհին, Օկոյին գենետիկայի ինժեների հետ փորձում է ստեղծել հակաթույն, որպեսզի կանխի գլոբալ աղետը և փրկի անվախ արարածին, ով ժամանակին նրա ընկերն էր։

 

Լուռ վայր / Тихое место / A Quiet Place

  • Ռեժիսոր` Ջոն Կրասինսկի
  • Դերերում` Էմիլի Բլանտ, Ջոն Կրասինսկի
  • Ժանր` սարսափ, թրիլլեր, դրամա
  • Տևողությունը` 100 րոպե
  • Տարիքը` 18+

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, ովքեր ապրում են ամերիկայի հեռավոր անկյուններից մեկում գտնվող ֆերմայում։ Գլխավոր հերոսները ունեն երկու երեխա։ Կարծես թե այս մարդկանց կյանքը ոչնչով չի տարբերվում ուրիշ ընտանիքներից։ Սակայն գլխավոր հերոսները ապրում են մի տան մեջ, որը լեցուն է սարսափելի հրեշներով, որոնք արձագանքում են ցանկացած ձայնի։ Հերոսները մշակել են հատուկ ժեստերի մի ամբողջ շարք, որն օգնում է նրանց շփվել միմյանց հետ՝ առանց ձայն հանելու։ Բացի այդ, ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լուռ տեղաշարժվի տնով, որպեսզի վտանգավոր արարածները նրանց չնկատեն։ Սակայն տունը, որտեղ ապրում են փոքր երեխաներ, չի կարող լինել աշխարհի ամենալուռ վայրը։

 

Հրեշի որջը / Логово Монстра / Bad Samaritan

  • Ռեժիսոր Դին Դևլին
  • Դերերում` Դևիդ Թենանտ, Ռոբերտ Շիեն
  • Ժանր` սարսափ, թրիլլեր
  • Տևողությունը` 120 րոպե
  • Տարիք ՝ 16+

Երկու տղաներ, ովքեր աշխատում են էլիտար ռեստորանի կայանատեղիում, հաջողությամբ թալանում են հարուստ հաճախորդների տները, մինչդեռ վերջիններս վայելում են նրբաճաշակ խոհանոցը։ Սակայն մի անգամ, անծանոթի առանձնատուն ներխուժելուց, նրանք հայտնաբերում են տանջված գերու։ Փորձելով փրկել աղջկան՝ նրանք ավելի խորն են ընկնում դաժան հրեշի թակարդը։

 

 

Գրել կարծիք