Ինչպե՞ս անցավ Քոմեդի քլաբը. հումորիստների խոստովանության, կատակների և հիացմունքի մասին

Ինչպե՞ս անցավ Քոմեդի քլաբը. հումորիստների խոստովանության, կատակների և հիացմունքի մասին

Եթե C,  O, M, E, D,  Y կամ` C, L , U,  B լատինատառերի մոտ ֆոտոներ համացանցում շատ եք տեսել, բայց չեք հասկացել, թե ինչ նոր լուսանկարման վայր է ու թրենդ, ուրեմն շաբաթվա գլխավոր թրենդից դուրս եք մնացել:

Իսկ եթե դուք էլ նկար ունեք, ուրեմն` արդեն գիտեք. Ամենահայտնի ռուսաստանյան շոու-ծրագիրը` Comedy Club-ը, երկու օր Երևանում էր: Comedy թիմը կարողացավ նույնիսկ քարոզարշավի այս թոհուբոհի մեջ ձևավորել այլընտրանքային` հումորային , բայց նաև քաղաքական թրենդ:


Քարոզարշավային աղմուկից, թեկնածուների` միմյանց գրեթե ռինգ հրավիրելու բոցաշունչ ելույթներից դուրս համացանցում մեկ էլ «աղմուկ» հանեց Comedy Club-ը: Տղաները երկու օրով Երևանում էին: Ոչ թե պարզապես Comedy Club-ի համերգ կամ հյուրախաղեր, այլ իսկական  հումորի փառատոն Երեւանում: Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Խարլամովը, Տիմուր Բատրուդիմովն ու ու մյուս տղաները մարզահամերգային համալիրում երկու օր զվարճացրեցին, զարմացրեցին ու հիացրին:

Ինչպես իսկական շոուին է վայել, ամեն ինչ շքեղ էր ու հանդիսավոր: Շոուն սկսվեց Կարմիր գորգից: Առաջին ու պատվավոր հյուրը Կարմիր գորգի վրա Comedy Club փրադաքշնի հիմնադիր Արթուր Ջանիկբեկյանն ու կինն էին: Էլինա Ջանիբեկյանն իր թրենդային հագուկապով ու Կարմիր գորգին վայել պահվածքով փոստեր սկսել էր անել, մինչև շոուն կսկսվեր: Ինստագրամի նրա էջում կարելի է տեսնել երևանյան այցի բոլոր մանրամասները: Արթուր Ջանիբեկյանը Կարմիր գորգի վրա ասաց գլխավոր պատճառը, թե ինչու է Comedy Club-ն այսպես մեծամասշտաբ ու ներկայանալի համերգ տալիս այստեղ` Երևանը ոչ միայն հումորի մայրաքաղաք է, այլ նաև ամենահայտնի ռուսաստանյան հումորային շոուի ու բրենդի նախահայրերի հայրենիքը:

Փառատոնի երկու օրերի ընթացքում Comedy Club-ռեզիդենտներն այնպիսի ծրագիր էին պատրաստել, որ հասկանալի ու ծիծաղելի լինի ոչ միայն հայ, այլ նաև ռուս հանդիսատեսի համար: Հատուկ հյուրի կարգավիճակով Երեւանում էր նաեւ Ժան Կլոդ Վան Դամը: Հենց Կարմիր գորգի վրա նա ցույց իր հայտնի մի քանի հնարքները, հետո, ասում են, նաև բեմում է ելույթ ունեցել: Նկարահանումներ ներսում անել չէր թույլատրվում: Comedy Club-ի բացառիկ, հայկական շոու-ծրագիրը տեսան միայն հյուրերն ու հանդիսատեսը: Բայց թողարկումը եթերում նույնպես կլինի:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք